info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Արարատ լեռ 2024

Արարատ լեռ

Արարատ լեռ

Մեր ընկերությունը 2014 թ.-ից իրականացնում է վերելքներ դեպի Արարատ լեռ: 2019 թ-ից սկսած ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ։

Տևողությունը` 7 օր, 6 գիշեր

Արարատ 2023

Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 043 00 5165 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին:

2024 թ․-ին իրականացնելու ենք վերելք դեպի Արարատ լեռը:

Մասնակցության արժեքը՝ 870 $ (համարժեք դրամ)

Վերելքի օրերը՝

Վերելք Արարատ 2024 / 5-օրյա ծրագիր 

Սիփան Գրիգի նկարահանած ֆիլմն Արարատի մեր վերելքներից մեկի մասին

 

Օր 1: Երևան – Անի – Բայազետ

Երևանից շարժվում ենք գիշերը: Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։

Առաջին կանգառը կլինի Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Բայազետ:

Գիշերակացը հյուրանոցում:

Անի

Օր 2: Առաջին Ճամբար / 3200 մ /

Բայազետի հյուրանոցից մեքենաներով կսկսենք մոտենալ Մասիսին: Մեքենան մեզ կհասցնի մինչև 2200 մ բարձրություն: Այստեղից մինչև 3200 մ կլինի քայլարշավ (4-5 ժամ): Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով:

Գիշերակացը՝ վրաններում:

Վերելք Արարատ

Օր 3: Երկրորդ ճամբար /  4200 մ /

Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք վերելքն առաջին ճամբարից (3200մ) դեպի երկրորդ ճամբար (4200մ): Վերելքը տևում է մոտ 4-ից 5 ժամ: Ծանր իրերը տեղափոխվում են ձիերով:

Գիշերակացը՝ վրաններում:

Վերելք Արարատ

Oր 4: Արարատի գագաթ / 5165 մ /

Գիշերը սկսում ենք վերելքը դեպի գագաթ (6-7 ժամ): Գագաթից վերադառնում ենք 4200 մ, հանգստանում ենք, հավաքում ենք իրերը և իջնում մինչև 3200 մ:

Գիշերակացը առաջին ճամբարում՝ վրաններում:

Վերելք Արարատ

Օր 5: Վերադարձ Բայազետ

Առավոտյան նախաճաշից հետո իջնում ենք մինչև 2200 մ, որտեղից մեքենաները մեզ տեղափոխում են Բայազետ: Հյուրանոցում լոգանք ընդունելուց և հանգստանալուց հետո կայցելենք Իսահակ Փաշայի ամրոց։

Երեկոյան բոլորս միասին կնշենք Արարատի վերելքը:

Գիշերակացը հյուրանոցում:

Վերելք Արարատ

Օր 6: Բայազետ – Վան

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Վան: Կայցելենք Բերկրիի ջրվեժ, կբարձրանանք Վանի բերդ և վերևից կտեսնենք Վան քաղաքը, Վանի քաղաքամեջ թաղամասի ավերակները, Վարագ լեռը։ Կլինենք Վանա կատուների մոտ։ Այնուհետև կճաշակենք հանրահայտ Վանա տառեխը, կնավարկենք դեպի Աղթամար կղզի: Կլողանք Վանի կապուտակ ջրերում: Երեկոյան վերադարձ Բայազետ:

Գիշերակացը հյուրանոցում:

Աղթամար

Օր 7: Բայազետ – Կարս – Երևան

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Կարս: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Վարդանի կամուրջը:

Վերադարձ Երևան:

Կարս / Վերելք Արարատ

Արժեքի մեջ ներառված է`

Եթե ​​պատրաստվում եք մասնակցել Արարատ լեռան վերելքին, ապա անպայման կարդացեք այս օգտակար հոդվածները.

Ինչպե՞ս պատրաստվել Արարատի վերելքին

Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

Մեկնելուց առաջ կլինեն հավաքներ և նախապատրաստական վերելքներ, որոնց ընթացքում կպատասխանենք մասնակիցների բոլոր հարցերին:

6 պատճառ, թե ինչո՞ւ պետք է բարձրանալ Արարատ հենց մեզ հետ

  1. Մենք մասնագիտացված ենք արշավների և լեռնագնացության բնագավառում
  2. Կազմակերպել ենք 3 000-ից ավել արշավ և լեռնային վերելք Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս
  3. Արդեն իսկ 400-ից ավել մասնակիցներ մեզ հետ բարձրացել են Արարատի գագաթ
  4. Խումբը ղեկավարում են միայն փորձառու լեռնային ուղեկցորդները
  5. Աշխատում ենք տեղացիների հետ, ովքեր ունեն Արարատի վերելքի կազմակերպման երկար տարիների փորձ
  6. Ողջ տարվա ընթացքում կազմակերպում ենք նախապատրաստական վերելքներ, բոլոր մասնակիցների հարցերին տալիս ենք սպառիչ պատասխաններ՝ գործնականում փորձի փոխանակման շնորհիվ

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

Լուսաբացն Արարատից

Ֆիլմի հեղինակ Լուիզա Վարդանյան

Արարատվածներ – ԲԼՈԳ