info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Դալար Չահարմահալի

Դալար Չահարմահալի

Դալար Չահարմահալի

Դալար Չահարմահալի ՝ արշավական, ով IT ոլորտում աշխատում է որպես վաճառքի մասնագետ։ Դալարն ArmGeo-ում է 2021 թ․-ի Երախի գագաթից մինչ օրս։ 

ArmGeo-ի ինստագրամյան էջին վաղուց էի հետևում, բայց այդ ժամանակ ապրում էի Իրանում ու միայն նկարներով ու իրենց պատմածով էի պատկերացնում, թե ինչպիսին է արշավական ու լեռնային կյանքը։ 2020 թ․-ին տեղափոխվեցի Հայաստան ու շտապեցի մասնակցել ArmGeo-ի արշավին դեպի Երախ լեռ։

Դալար Չահարմահալի

Արշավին մասնակցում էի գործընկերոջս հետ, ով արդեն տարիներ շարունակ արշավում էր միայն ArmGeo-ի հետ։ Նրանից բազմիցս լսել էի խմբում տիրող ջերմ մթնոլորտի մասին։ Երախի արշավը մի բառով կնկարագրեի՝ թույնագույն ։) Իսկ գագաթ հասնելուց հետո հասկացա, որ այդ ամենն իմ մասին է, իսկ լեռներն ու նորանոր գագաթներն ինձ են սպասում։  

Լեռնային ընտանիք

Արշավների շնորհիվ սկսել եմ ավելի ամուր մնալ կյանքի դժվար պայմաններում, դարձել եմ ավելի ինքնավստահ։ Իսկ ապրումներս ու զգացողություններս կդժվարանամ խոսքերով արտահայտել, շատ դժվար է բառերով փոխանցել։ Բայց մի բան հաստատ է՝ արշավների ամենակարևոր ու թանկ ձեռքբերումն իմ արշավական ընկերներն են՝ իմ լեռնային ընտանիքը։

Յուրաքանչյուր արշավի ու լեռան հետ միասին, ասես, ամեն անգամ յուրովի եմ բացահայտում ինքս ինձ, և հետո նվաճում ևս մի գագաթ։ Երևի կարելի է ասել, որ լեռներում ես ինձ եմ փնտրում։

Դեմավենդի վերելքը

Չնայած առջևում դեռ շատ լեռներ կան, որ անպայման պիտի բարձրանամ, բայց շատ տպավորիչ վերելքներից էր Դեմավենդի վերելքը։

Դեմավենդի գագաթին

Վերելքը բարդ էր և կարելի է ասել, որ արմջեոականների մեծ մասն այնտեղ էր, ինչը նույնպես նպաստեց, որ վերելքը հիշարժան լինի։ Վերելքը շատ է տպավորվել՝ 25 մասնակից և բոլորս Դեմավենդի գագաթին։  

Արշավականները ․․․

Մենք ամենասովորական մարդիկ ենք ու սիրում ենք ապրել բնությանը մոտ։ 

Ամեն ինչ սկսվեց Նազելի լճի մոտից

ArmGeo-ում իմ պատմությունը սկսվեց մի թույն գիշերակացով արշավից՝ Նազելի լճի ափին:

Դալար Չահարմահալի

Գիշերակացով արշավների ժամանակ է, որ կարողանում ես շփվել բոլորի հետ։ Ու հենց այդ օրն էլ հասկացա, որ ինձ հարազատ եմ զգում արմջեոցիների հետ։

Հիմա՝ երկու տարի անց, հասկանում եմ, թե ինչ է նշանակում, երբ արմջեոականներն ասում են, որ կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ։

 

Ուղղակի սկսեք արշավել ու կսիրահարվեք լեռներին։

Մեր ակումբի անդամները