info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Էվերեստի բազային ճամբար 2025

Էվերեստի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբար

Միացիր մեր երկրորդ՝ 14-օրյա արշավին դեպի Էվերեստի բազային ճամբար։

2025 թվականի հոկտեմբերի 10-ից 23-ը հրավիրում ենք մասնակցել մեր արշավին ու մի քայլ ավելի մոտ լինել աշխարհի ամենաբարձր և ամենացանկալի գագաթին, հայտնվել լեռնագնացների միջավայրում, ծանոթանալ Շերպերի կենցաղին ու վերջապես վայելել աշխարհի հսկաների շլացուցիչ տեսարանները։

Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝

Օր 1։ Ժամանում Կատմանդու

Ժամանում Կատմանդու քաղաքի միջազգային օդանավակայան և տեղափոխում հյուրանոց։

Էվերեստի բազային ճամբար

Օր 2։ Կատմանդու – Լուկլա (2700մ) – Փակդինգ (2900մ)

Առավոտյան ինքնաթիռով կուղևորվենք Լուկլա, որտեղից կսկսենք մեր արշավը դեպի Էվերեստի բազային ճամբար։
Լուկլայում կհանդիպենք շերպաների անձնակազմին և կսկսենք արշավը Դուդհ Կոսի գետի երկայնքով դեպի Փակդինգ։

Էվերեստի բազային ճամբար

Թռիչքն իրականացվելու է Dornier կամ Twin Otter տեսակի ինքնաթիռներով։ Թռիչքի տևողությունը մոտ 30 րոպե։

Էվերեստի բազային ճամբար

Օր 3։ Փակդինգ (2900 մ) – Նամչե Բազար (3440 մ)

Առավոտյան, նախաճաշից հետո, կշարունակենք մեր քայլարշավը դեպի Նամչե Բազար՝ Խումբու շրջանի ամենամեծ ու կարևոր բնակավայրը։

Նամչե Բազար

Օր 4։ Կլիմայավարժեցում Նամչե Բազարում

Մեր ճամփորդության չորրորդ օրը կանցկացնենք Նամչե Բազարում՝ զբոսնելով քաղաքում և վայելելով մեզ շրջապատող հսկա լեռների տեսարանները։
Ցանկության դեպքում կարող ենք բարձրանալ Սյանգբոչե (3800մ), որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Էվերեստ, Լհոցզե, Ամա Դաբլամ, Խումբիլա լեռները։

Նամչե Բազար

Օր 5։ Նամչե Բազար (3440մ) – Թենգբոչե (3860մ)

Առավոտյան, նախաճաշից հետո, կշարունակենք վերելքը դեպի Թենգբոչե քաղաք։ Այստեղ է գտնվում համանուն Բուդդիստական վանքը, որը Խումբու շրջանի ամենամեծ գոմպան է (Բուդդիստական ուսումնական և հոգևոր կառույց)։

Թենգբոչե վանք

Օր 6։ Թենգբոչե (3860մ) – Դինգբոչե (4410մ)

Առավոտյան կեչիների անտառով կքայլենք դեպի Դինգբոչե գյուղը։ Ճանապարհին կանցնենք Պանգբոչե գյուղով, որը տեղակայված է Ամա Դաբլամի փեշերին։

Էվերեստի բազային ճամբար

Օր 7։ Դինգբոչե (4410մ) – Լոբուչե (4940մ)

Լոբուչեն մեր արահետի երկրորդ ամենաբարձր գյուղն է։ Այստեղից երևում է ողջ Խումբու սառցադաշտը։
Լոբուչե տանող ճանապարհին մենք կանցնենք Թուկլայի լեռնանցքով, որտեղ գտնվում է Էվերեստից այդպես էլ չվերադարձած լեռնագնացների և շերպերի հիշատակին նվիրված սրբավայրը։

Էվերեստի բազային ճամբար / Լոբուչե

Օր 8։ Լոբուչե (4940մ) – Էվերեստի բազային ճամբար (5360մ) – Գորակ Շեպ (5150մ)

Սա մեր ճամփորդության ամենասպասված օրն է, քանի որ այսօր քայլելու ենք դեպի Էվերեստի բազային ճամբար։
Երթուղու սկզբում Լոբուչեից կքայլենք դեպի Գորակ Շեպ, որը մոտ 3-4 ժամ կտևի, որից հետո կշարունակենք ճանապարհը դեպի բազային ճամբար։
Շրջապատված լինելով աշխարհի ամենաբարձր լեռնագագաթներով ու վայելելով դրանց վեհությունը կվերադառնանք Գորակ Շեպ։

Էվերեստի բազային ճամբար

Օր 9։ Գորակ Շեպ (5150մ) – Կալա Պատթար (5644մ) – Փերիչե (4300մ)

Առավոտյան, նախաճաշից հետո, կսկսենք բարձրանալ Կալա Պատթար լեռնագագթը, որտեղից բացվում է շլացուցիչ տեսարան դեպի Հիմալայան հսկաների ձյունածածկ գագաթները։

Դեպի Կալա Պատհար

Օր 10։ Փերիչե (4300մ) – Նամչե Բազար (3440մ)

Առավոտյան կվերադառնանք Նամչե Բազար, որտեղ էլ կգիշերենք։

Փերիչե – Նամչե Բազար

Օր 11։ Նամչե Բազար (3440մ) – Լուկլա (2700մ)

Հրաժեշտ ենք տալիս լեռներին ու վերադառնում Լուկլա, որտեղ կանցկացնենք գիշերակացը։

Նամչե Բազար – Լուկլա

Օր 12։ Լուկլա (2700մ) – Կատմանդու

Առավոտյան փոքրիկ ինքնաթիռով կվերադառնանք Կատմանդու։ Կզբոսնենք քաղաքում և կվայելենք մեր վերջին օրը Նեպալում։

Այս օրը կօգտագործենք նաև շուկայում պտտվելու և հուշանվերներ գնելու համար։

Կատմանդու

Օր 13։ Վերադարձ

Կուղևորվենք օդանավակայան և կվերադառանքն տուն մի մեծ ուսապարկ հիշողություններ ու փորձ հավաքած։

Օր 14։ Պահեստային օր

Նման ճամփորդությունների ժամանակ պահեստային օրը շատ կարևոր է, քանի որ եղանակային պայմանները ոչ միշտ կարող են բարենպաստ լինել, այդ պատճառով պետք է միշտ հավելյալ օր ունենալ ու այդպիսով երաշխավորել նպատակակետին հասնելու հավանականությունը։

 

Ճամփորդության արժեքը՝ 1950$

 

Արժեքը ներառում է՝

Արժեքը չի ներառում՝

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

Առաջիկա արշավներ