info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Գագիկ Սարգսյան

Գագիկ Սարգսյան

Գագիկ Սարգսյան

Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)

Մասնագիտությամբ իրավաբան եմ, աշխատում եմ «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում

Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո «հարմարավետության գոտուց» դուրս գալուց

Առաջին արշավս եղել է հեռավոր 1998թ.-ին, երբ Կապանում մասնակցում էի մանկական ճամբարի: Վերջերս թղթերս փորփրելուց հայտնաբերեցի, որ այն ժամանակ ստացել եմ մեքենագրով տպված պատվոգիր, որտեղ նշված էր, որ հաջողությամբ հաղթահարել եմ Քեռակնոջ գագաթը: Միգուցե մեր ակումբով մի օր բարձրանանք…)

Ինչու՞ ես լեռներ բարձրանում. ի՞նչ են տալիս քեզ լեռները 

Թույլ տվեք պատասխանել հռետորական հարցով. «Իսկ դուք ինչո՞ւ եք սիրում նայել ծովին, կրակին, երկնքին…»: Պարզապես սիրում եք, չէ՞)

Բաղացսար

Ու՞նես սիրելի մեջբերում լեռների մասին 

Ոչ)

Ու՞նես ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն 

Կուզենայի բարձրանալ Մաթերհորնը:

Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան

Ամենահիշարժան արշավը թերևս Արցախում Կուսանաց լեռան արշավն էր: Ես վաղուց արդեն կազմել էի իմ սիրելի լեռների ցուցակը ու չէի պատկերացնում, որ կտեսնեմ մի լեռ, որը կգերազանցի նախորդ բոլորին: Լեռն աչքի է ընկնում ռելիեֆի բազմազանությամբ, թե՛ ստորոտից, թե՛ գագաթից բացվող հրաշալի տեսարաններով: Իսկ արշավն է՛լ ավելի հիշարժան դարձրեց ընկերական միջավայրը: Ամենահիշվող պահը գիշերն էր վրանում, երբ ընկերներս երշիկի կտորներ էին խցկել իմ՝ բոլորից հեռու խփված վրանի տակ, ու հոտը հսկող գամփռերը գիշերս դժոխք դարձրին)

Կուսանաց լեռ

Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում 

Թող պարզապես զանգեն, դժվարը զանգելն է…)

Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Գագիկը հանդիսանում է նաև մեր բազմաթիվ տեսանյութերի հեղինակ, որոնք կարող եք դիտել մեր Youtube-յան ալիքում: