info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արշավ դեպի Ջերմուկի գեյզեր

Արշավ դեպի Ջերմուկի գեյզեր

Արշավ դեպի Ջերմուկի գեյզեր

Կիրակի՝ 25․05․25

Առաջարկում ենք բացահայտել Ջերմուկը այլ տեսանկյունից՝ մշակութային և արշավային։ Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիստ Պողոսյանը։

Արշավը սկսելու ենք Կեչուտի ջրամբարի մոտից։ Արշավի սկզբում կքայլենք դեպի Ջերմուկի հանքային տաք գեյզեր։

Արշավ դեպի Ջերմուկի հանքային տաք գեյզեր

Հասնելով տաք ջրերին մասնակիցներից յուրաքանչյուրը ջրի մեջ սուզվելու հնարավորություն կունենա։ Հանքային տաք ջրերում լոգանքը կազդուրիչ ազդեցություն ունի։

Այունհետև կուղևորվենք Ջերմուկ քաղաք, որտեղ կայցելենք Ջերմուկի հայտնի ջրվեժը՝ Ջրահարսի վարսեր, Երազանքի կամար և Հանքային ջրերի ըմպելասրահ, որտեղ կփորձենք տարբեր ջերմաստիճանի հանքային ջրեր։

Ջերմուկի ջրվեժ

Կտեսնենք նաև լքված Մշակույթի պալատը։

Ճանապարհին ունենալու ենք կանգառ Եղեգնաձորի ֆուդ կորտում։

Արշավի մասնակցության տեղերը սահմանափակ են, մասնակիցների առավելագույն քանակը՝ 20։


Երթուղու երկարությունը՝ 5 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 250 մ

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 07:30
Մասնակցության արժեքը` 9 000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Exit mobile version