info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ

Գողթանիկի ջրվեժ

Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ

Մայիսի 9-ին

Հրավիրում ենք իրականացնել մշակութային ճանաչողական այց Վայոց Ձորի մարզում, որի ժամանակ կբացահայտենք մշակութային և բնության յուրովի հուշարձաններ։ Մեր ճանապարհորդությունը խոստանում է լինել հիշարժան և տպավորիչ։ Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիստ Պողոսյանը։

Օրվա սկզբում կուղևորվենք Հերմոն գյուղ և կիրականացնենք թեթև, բայց միևնույն ժամանակ տպավորիչ քայլարշավ դեպի Հերմոնի վանք 10-րդ դ․։Այն եղել է ժամանակի խոշոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը։ Վանքի տարածքից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Թեքսարի լեռները։

Արատեսի վանք


Մեր ուղևորության հաջորդ կանգառը կլինի Արատես գյուղը, որտեղ կտեսնենք 13-րդ դարի կարևոր վանական համալիրներից մեկը՝ Արատեսի վանքը։

Հաջորդիվ կիրականացնենք քայլարշավ դեպի Գողթանիկի ջրվեժ, որտեղ հնարավորություն կունենանք վայելել այս գեղեցիկ ջրվեժի ներդաշնակությունը։

Գողթանիկի ջրվեժ

Արշավը հարմար է սկսնակ արշավականների համար։

Ճանապարհին ունենալու ենք կանգառ Երասխում։


Ընդհանուր կքայլենք 9 կմ

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 08:00
Մասնակցության արժեքը`

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ

 

Exit mobile version