Հրավիրում ենք մասնակցել Թեղենիս լեռան վերելքին (2851 մ)։
Արշավը կսկսենք Բուժական գյուղից, որտեղից անտառային գեղեցիկ արահետով կհասնենք Թեղենյաց վանք (6-7-րդ դար): Կարճատև դադարից հետո կշարունակենք մեր վերելքը մինչև լեռան գագաթ։
Արշավ Թեղենիս լեռ և Ծաղկունյաց լիճ
Թեղենիսի լանջերի մեծ մասը` մինչև 2400 մ բարձրություններն, անտառածածկ են, միաժամանակ կտրտված բազմաթիվ մանր գետահովիտներով:
Գագաթից շարունակում ենք ճանապարհը դեպի Ծաղկունյաց լիճ։ Լճի ափին հանգստանալուց հետո կշարունակենք ճանապարհը անտառային արահետներով դեպի Աղվերան։
Ծաղկունյաց լիճ
Երթուղու երկարությունը՝ 22 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
Հանդիպման ժամը` 7։00
Մասնակցության արժեքը` 8 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ