info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Armenian Geographic նախագիծը հրավիրում է մասնակցել արշավային ուղեկցորդների պատրաստման չորրորդ դասընթացին, որը կմեկնարկի 2025 թ․-ի մարտի 1-ին։

Տարեցտարի լեռներ բարձրացողների և հանգիստը քայլարշավների միջոցով անցկացնողների թիվն աճում է։ Հետևաբար զբոսաշրջության ոլորտում գնալով ավելի է մեծանում արշավային ուղեկցորդների պահանջարկը։

Ձեռք բերելով նոր մասնագիտություն դուք կարող եք ակտիվ կյանք վարել, վայելել բնությունը, շփվել նույն հետաքրքրություններն ու գաղափարները կիսող մարդկանց հետ, նոր ծանոթություններ ու ընկերներ ձեռք բերել, ընդլայնել շրջապատը և միևնույն ժամանակ գումար վաստակել։

Դասընթացին մասնակցելու 3 ամենակարևոր պատճառները՝

  1. Տեսական գիտելիքներ արշավային տուրիզմի մասնագետներից
  2. Գործնական հմտությունների ձեռքբերում արշավների ընթացքում
  3. Աշխատանքի հնարավորություն

Ի՞նչ եք ստանում դասընթացից

Կարճ ժամանակահատվածում կարող եք ձեռք բերել նոր մասնագիտություն, որից հետո կարող եք ամրապնդել ձեր գիտելիքները պրակտիկ փորձով և զուգահեռ աշխատել օրեցօր զարգացող արշավային զբոսաշրջության ոլորտում։

Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական պարապմունքներից՝

Տեսական մաս՝

Գործնական մաս՝

Դասախոսներ՝

Armenian Geographic-ի հիմնադիր, «Հայաստանի լեռները» և «Լեռնային կղզի» գրքերի հեղինակ Տիգրան Վարագը

Փորձառու արշավական, լեռնագնաց և բժիշկ Ռաֆայել Ժամակոչյան

Արահետային տուրիզմի և արահետաշինության մասնագետ Աշոտ Դավթյան

Արշավային տուրիզմի մասնագետ Հրաչուհի Այվազյան

Դասընթացի տևողությունը 6 շաբաթ՝ շաբաթական 2 տեսական և 1 գործնական դասընթաց։ Ընդհանուր կանցկացվի 12 լսարանային դաս և 6 արշավ։

Դասընթացի  արժեքը՝  48 000 դրամ (ամբողջ կուրսը)

Արժեքի մեջ ներառված են միայն լսարանային դասընթացները (12 դաս)։

Արշավների մասնակցության գումարը արժեքի մեջ ներառված չէ։

Հաջողությամբ ավարտածներին տրվելու է հավաստագիր Armenian Geographic-ի կողմից։

 

Լավագույնները հնարավորություն կունենան աշխատել մեր նախագծում։

 

Քանի որ դասընթացի գործնական մասը ներառում է ֆիզիկական ակտիվություն՝ կարող են մասնակցել միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Դասընթացը մեկնարկում է 2025 թվականի մարտի 1-ին, ժամը 19։30-ին։

Դասընթացին մասնակցելու համար, անցեք հետևյալ հղումով և լրացրեք՝  հետևյալ հայտը:

Արշավներ Հայաստանում