Արցախը վարչականորեն բաժանված է 7 շրջանների` Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու, Հադրութի, Քաշաթաղի և 244 համայնքների: Շրջանի կարգավիճակ ունի նաև մայրաքաղաք Ստեփանակերտը: Եթե ուզում եք ավելի մանրամասն ծանոթանալ Արցախի վարչատարածքային բաժանմանը, ապա ճիշտ տեղում եք․ մենք ամենատարբեր տեղեկություններն ենք հավաքագրել Արցախի շրջանների բնակչության, ռելիեֆի, տնտեսության, մակերևույթի ու հուշարձանների մասին։