info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Կարեն Սարգսյան

Կարեն Սարգսյան

Կարեն Սարգսյան

Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)

Մարզիչ մանկավարժ

Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո «հարմարավետության գոտուց» դուրս գալուց

Միշտ ուզում էի անկախության տոնը որևէ գագաթի վրա նշել և Աժդահակն էր իր անունի վեհությամբ ու գեղեցկությամբ ձգում դեպի իրեն, բայց անհասանելի էր թվում, և մի օր ֆեյսբուքում տեսնում եմ՝ “սեպտեմբերի 21 ին բարձրանում ենք Աժդահակ”))) ուրախությունից սիրտս խփում էր: Պարզ է, որ առանց որևէ վայրկյան մտածելու զանգահարեցի: Իմ կարծիքով իմ մեջ ապրող լեռնցին, արշավականը ավելի շատ էր իր կոմֆորտ գոտուց դուրս, էնպես որ իմ բախտը բերել է))

Աժդահակ լեռ

Ինչու՞ ես լեռներ բարձրանում. ի՞նչ են տալիս քեզ լեռները 

Հարց, որին պատասխանելուց առաջ կարելի է երկար խորհել և ընկնել ապրած զգացողությունների գիրկը ու այդպես էլ չպատասխանել հարցին, կամ ուղղակի՝ ազատություն, արծվի ճախրանք, հզորություն:

Ու՞նես սիրելի մեջբերում լեռների մասին 

Սարի գլխին մի բան կա՝ չէմ ասի, չէմ ասի:

Ու՞նես ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն 

Իհարկե ունեմ, չնայած հայկական գագաթները ինձ համար բարձր են 8848ից:

Խուստուփ լեռ

Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան

Ամենահիշարժանները, Արցախի գիշերակացով արշավներն են անմոռանալի, անկրկնելի էին:

Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում 

Խորհուրդ կտամ, առհասարակ եթե մի բան ուզում են անել, թող անեն, դա կյանքը լցնում է ու հարստացնում, իսկ արշավել խորհուրդ կտամ բոլորին, առանց երկար մտածելու, ուղղակի մոտակա կիրակի օրը վերցրեք ուսապարկը ու միացե՛ք Հայաստանի անվերջանալի բացահայտումներին և եղե՛ք մոտ բնությանը:

Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.