• Facebook
  • Instagram
  • Youtube
info@armgeo.am    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Search
  • Menu
  • Facebook
  • Instagram
  • Youtube
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Ակումբի անդամներ
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
    • Աջակցե´ք մեզ
  • Search
  • Menu
Իմ ամենաբարդ Կատարը
You are here: Home / Արշավային պատմություններ / Իմ ամենաբարդ Կատարը
Կատար

Իմ ամենաբարդ Կատարը

/in Արշավային պատմություններ /by armeniangeographic

«Եթե Կատարը սեռ ունենար, երևի հայ աղջիկ կլիներ. դժվար հասանելի, բայց երբ բացահայտես, կտեսնես ամբողջ հմայքը»,-նշում է վերջերս մեր արշավական խմբին միացած Աննա Խաչատրյանը՝ խոսելով դեպի Կատար լեռ էքսպեդիցիոն արշավի մասին:
Կատար

Վերելք Կատար լեռ / Աննա Խաչատրյան

Առաջին անգամ Կատարում

Կատար լեռը Խուստուփ-Կատար լեռնաշղթայի երկրորդ ամենաբարձր գագաթն է՝ Խուստուփից հետո: Մեր տեղեկություններով՝ այն դեռևս ոչ ոք չէր բարձրացել, ու այս էքսպեդիցիոն արշավի շրջանակներում մենք առաջինն էինք, որ բարձրացանք 3012 մետր բարձրություն ունեցող, հիասքանչ ու տպավորիչ տեսարաններով այս գագաթը: Երկօրյա այս արշավը լի էր արկածներով ու նոր բացահայտումներով:

Կատար լեռ

Վերելք Կատար լեռ

«Ժամեր, կիլոմետրեր, ու մենք Տաթև գյուղում ենք: Բախտի բերմամբ առաջին անգամ գիշերում ենք ոչ թե վրաններում, այլ՝ մի փակ տարածքում (որտեղ ու ինչու, մի օր կպատմեմ): Առավոտյան շուտ արթնանում ենք, մեքենաներով բարձրանում մինչև 2700մ ու այստեղից էլ սկսում վերելքը դեպի Կատար: Սկզբում թվում է, թե վերելքը հեշտ է լինելու. մի քիչ մառախուղ, չորս կողմն էնքան սիրուն տեսարաններ՝ աչքդ չի կշտանում, ուզում ես անընդհատ նկարել: Բայց մինչև գագաթ հասնելը հասցնում ես ընկնել, հոգնել, շնչակտուր լինել: 3 ժամ անց հասնում ենք գագաթ (3012 մ): Երևի ավելի հաճելի զգացողություն չկա, քան էն հաղթական զգացումը, երբ գագաթը գրավված է: Փաթաթվում ես արշավական ընկերներիդ ու շնորհավորում: Էդ պահերին ամեն ինչ էնքա՜ն սիրուն ու ուրիշ է»,- պատմում է Աննան:

Կատար լեռ

Վերելք Կատար լեռ / Աննա Խաչատրյան

Սա Աննայի առաջին էքսպեդիցիոն արշավն էր. «Գժվելու բան է հասկանալ, որ ներկաներից ոչ ոք (առավել ևս Հայաստանում ոչ մի արշավախումբ) դեռևս չի բարձրացել Կատար, ու ես այն երջանիկ 16-ի մեջ եմ, ով առաջինը դա կանի: Կարծում եմ՝ հենց այդ պատճառով էլ այս արշավը ընդմիշտ առանձնահատուկ կլինի ինձ համար»:

Ամենաբարդ ուղղությունը

Նա նշում է, որ ֆիզիկապես սա իր համար ամենաբարդ ուղղությունն էր. «Մի պահ սիրտս արագ էր զարկում, շունչս կտրվում էր, ու հոգնել էի, բայց մտքումս անընդհատ կրկնում էի, որ իրավունք չունեմ չբարձրանալու: Խումբն արդեն գագաթին էր, երբ ես միացա նրանց: Վերջինն էի, բայց՝ անչափ երջանիկ, որ ստացվեց հաղթահարել»:

Կատար լեռ

Վերելք Կատար լեռ

Անդրադառնալով այդ օրվա հիշարժան ակնթարթներին՝ Աննան ասաց. «Երբ հասանք գագաթ, Հրաչուհին ամբողջ խմբին ArmGeo կրծքանշաններ նվիրեց: Հետաքրքիր սիմվոլիկա կար էդ պահի մեջ, նման էր մեդալ ստանալուն»:

Կատար լեռ

Վերելք Կատար լեռ

Աննան պատմում է, որ արշավել սկսել է, երբ դեռ 12-13 տարեկան սկաուտ էր. «Առաջին վրանային բանակումները Բյուրականում ուրիշ երկրներից եկած սկաուտների հետ էին: Հետո՝ դասեր, համալսարան ու տարիներ տևող դադար: 3 տարուց ավել հետևել եմ ArmGeo-ին ու ինչ-ինչ պատճառներով չէի միանում արշավներին: Վերջնականապես վարակեց ինձ եղբայրս, երբ 2019-ին սկսեց արշավել: Ինքն ինձ բերեց ArmGeo, ու ես ինձ այլևս այս մեծ ընտանիքի մաս եմ համարում»:

Անվերջ բացահայտումներ

Աննան ասում է՝ անհնար է թվարկել այն բոլոր պատճառները, ինչի համար ինքը մասնակցում է արշավների. «Օրինակ պաշտում եմ լեռներում մայրամուտերն ու արևածագերը, գույները, երկար քայլելուց հետո էն հաճելի հոգնածությունը, մարդկանց հետ ծանոթություններն ու հանդիպումները նրանց հետ՝ ում հետ արդեն լիքը հիշողություններ կան: Մյուս կողմից էլ արշավներն անվերջ բացահայտումներ են, առաջին հերթին բացահայտում ու ավելի լավ ես ճանաչում քո «ես»-ը, հետո կողքիդ արշավականին, հետո բնությունը: Իրականում դեռ շատ վախեր ունեմ, լեռներում էն ուժեղ Աննային եմ փնտրում: Մի օր հաստատ կգտնեմ»:

Կատար

Վերելք Կատար լեռ

Աննան 2 ամիս է, ինչ մասնակցում է արշավների, բայց, ասում է՝ արդեն այնքան հիշողություններ կան, որ կարծես շատ ավելի շատ ժամանակ է անցել. «Ամեն արշավը կարծես ինձ «restart» անի ու հետո տուն ճանապարհի: Ամիսների դադարից հետո վերջապես մոտիվացված եմ աշխատելու ու իրագործելու պլաններս»:

Ընկերանում եմ Հայաստանի հետ

Այս ընթացքում արշավականը հասկացել է, որ ինքը լավ չի ճանաչել Հայաստանը. «Միշտ կարծել եմ, որ ուրիշ երկրները բացահայտելուց առաջ պետք է ճանաչես քո երկիրը: Արշավելով հասկացա, որ նոր-նոր ընկերանում եմ իմ երկրի հետ»:

Աննան նաև ունի բլոգ, որտեղ պատմում է իր ճամփորդությունների ու առհասարակ իր մասին. «Կարծում եմ իմ բլոգը, իմ «ես»-ի լիարժեք արտացոլանքն է: Նկատել դետալներ, փոխանցել մթնոլորտը, կիսվել մտքերով ու այդ ամենն անել իմ ոճով ու ձեռագրով: Ուզում եմ, որ հայկական յութուբը ևս ունենա որակյալ կոնտենտ, ու իմ ներդրումն էլ փորձում եմ ունենալ՝ կիսվելով տեսածովս: Շատերը չեն պատկերացնում՝ իրականում արշավական կյանքն իրենից ինչ է ներկայացնում, իսկ արշավները հիմա իմ կյանքում առանձնահատուկ տեղ ունեն, հետևաբար լավ առիթ է այս թեմայի մասին խոսելու, ցույց տալու ու վարակելու»:

Կատար

Աննա Խաչատրյան

Աննան արդեն երազում է բացի Հայաստանից՝ արշավել նաև այլ երկրներում: Նա կարծում է՝ իր կյանքում արշավները վերագտնելու հետ մեկտեղ՝ նոր հետաքրքիր փուլ է սկսվել:

Ամփոփելով խոսքը՝ Աննան ասում է. «Այլևս ընդմիշտ սիրահարված եմ լեռներին»:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավային պատմություններ

Կարինե Բաբայան

Սասունը Կարինե Բաբայանի աչքերով

Վերելք Կազբեկ 2022

Կազբեկի թիմային վերելքը

Վարդուհի Մարտիրոսյան

Վարդուհի Մարտիրոսյան

Սերգեյ Պետրոսյան

Սերգեյ Պետրոսյան

Լենա Զաքարյան

Լենա Զաքարյան

Դեմավենդ

Դեմավենդ. տարվա վերելքը

Սաբալան

Սաբալան. մի վերելքի պատմություն

Չաուխի ճամփորդությունը

Չաուխ. ճամփորդություն Կովկասյան լեռներում

Hey You

Hey You. Մի վերելքի պատմություն

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share on Vk

armenian_geographic

On Sunday, December 3, 2023 We invite you to join On Sunday, December 3, 2023

We invite you to join our ascent to Mt․ Mets Parakhadem (1955 m) in the Ararat region.

We will start from the Tigranashen and walk through the slopes of the Urts mountains to the rocky top of Mt Mets Parakhadem.

From the top opens a view of Mt․ Masis and Urts mountains.

Length of the route: 14 km
Altitude gain: 650 m

Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00
Price: 7 500 AMD per person
“The Mountainous Island” [mountain encyclopaed “The Mountainous Island”
[mountain encyclopaedia]

It's the first book about the Armenian Highland, which consists of two main sections:
🔸Armenian Highland
🔸Armenia and Artsakh

Buy the book, and get the "Armenian Highland" map as a gift.

Price: 28 000 AMD
🚚Free delivery 

☎️ You can order the book by calling us at 043 00 5165 or via DM.
Keep warm with layers! Uncover the beauty of Armen Keep warm with layers! Uncover the beauty of Armenia's winter landscape with the right gear.

If you'd like to learn more about winter hiking preparation, you can find a link in the bio.
We are going back to #Kilimanjaro 🖤 Join us fr We are going back to #Kilimanjaro 🖤

Join us from Feb 3 to 11, 2024 and feel Africa in all its glory 🤩

#reels #reelsinstagram #reelitfeelit #instareels #reelvideo #mountkilimanjaro #kilimanjaro2024 #mountains #mountainaddict #africa #tanzania #armgeo #armeniangeographic
Some moments from our three-day trip to Mount #Khu Some moments from our three-day trip to Mount #Khustup captured by @araakss on her film camera 😍

#mountains #mountainaddict #mountainsofarmenia #filmcamera #memories #mountkhustup #armgeo #armeniangeographic
3000 մետրից այն կողմ՝ Հայաստա 3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում 

Լեռնագնացներ Հրաչ Արա-Իվանյանն ու Աղասի Մարտիրոսյանը հաղթահարել են Հայաստանի՝ լեռնագնացության համար նշանակալից գրեթե բոլոր բարձրունքնեը, իսկ 2017 – 2022 թթ․ տարբեր արշավների շրջանակներում բարձրացել են ՀՀ 3000 մետրից բարձր բոլոր հնարավոր գագաթները։

Ամբողջական հոդվածի հղումը մեր բիոյում
Հուլիսի 22-26, 2024 թ․ 
Արարատի բազային ճամբար (3200 մ) ⛺️🤩 

Եթե երազում ես բարձրանալ Արարատ առանց հատուկ պատրաստվածության, ապա այս առաջարկը հենց քո համար է:

Առաջարկում ենք մեզ հետ բարձրանալ Արարատի բազային ճամբար, որը գտնվում է 3200 մետրի վրա և այդպիսով զգալ Արարատ լեռն իր ողջ հմայքով։ 

Ծրագրում ներառված են նաև այցելություններ դեպի՝ 
🔸Անի 
🔸Վան 
🔸Աղթամար կղզի 
🔸Կարս 
🔸Իսահակ Փաշայի ամրոց 

🥳 Սկսի՛ր երազանքդ դարձնել իրականություն 

☎️ Զանգահարի՛ր մեզ, գրանցվի՛ր և մենք կօգնենք քեզ այդ հարցում՝ 043 00 5165
From November 10-12, we ascended Mount Khustup, an From November 10-12, we ascended Mount Khustup, and the video captures an evening during our three-day journey. 

The video is compiled from photos, author Hayk Barseghyan (Cosmo Deus)
Music by @haykpijoyan
Today we had an expeditionary hike to the Mount #V Today we had an expeditionary hike to the Mount #Vitasar (1984 m). 
We have walked 23 km and gained 1300 m of altitude.
We had an amazing day full of emotions. 
Definitely will do this #trail again ♥️
#mountains #mountainaddict #mountainsofarmenia #hiking #hikingadventure #hikingenthusiast #armgeo #armeniangeographic
Follow on Instagram

Առաջիկա արշավներ

  • Սևանի մայրամոտը ԵղնասարիցՍևանի մայրամուտը Եղնասարից30/04/2025 - 10:22
  • Վերելք Խույր լեռՎերելք Խույր լեռ30/04/2025 - 10:20
  • Վերելք ՓառակատարՓառակատար լեռ և Արտավանի լիճ30/04/2025 - 10:18
  • Վերելք ԵղնախաղացՎերելք Եղնախաղաց30/04/2025 - 10:14
  • Արշավ դեպի Ջերմուկի գեյզերԱրշավ դեպի Ջերմուկի գեյզեր30/04/2025 - 10:00
  • Վերելք ԴիմացՎերելք Դիմաց լեռ30/04/2025 - 10:00
  • Վերելք Խուստուփ / Դասական երթուղիՎերելք Խուստուփ լեռ10/11/2021 - 11:40
  • Մեղրի / Լիճքի ջրվեժներՄեղրի / Լիճքի ջրվեժներ06/11/2021 - 15:05
  • Վերելք Գոմբակ լեռՎերելք Գոմբակ լեռ04/11/2021 - 15:08
  • Վերելք ԱրամազդՎերելք Արամազդ լեռ03/11/2021 - 18:12

info@armgeo.am

Կատար լեռ Կատար լեռ Հրեշտակների ձոր Հրեշտակների ձոր
Scroll to top