info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Խուստուփ լեռ

Խուստուփ լեռ

Խուստուփ լեռ

Խուստուփ-Կատարի լեռներ

Երկարությունը՝ 44 կմ

Առավելագույն բարձրությունը՝  3201 մ

Ամենաբարձր գագաթը՝ Խուստուփ լեռ

Լեռնաշղթան գտնվում է Սյունիքի մարզում, Բարգուշատի լեռների հվ ճյուղավորությունն է: Իր մեջ է ներառում Կատար և Խուստուփ լեռնազանգվածները: Սկսվում է Կատար լեռնազանգվածի հս. մասից, Գիրաթաղի լեռնանցքից, կտրում Ողջի գետը և միանում Խուստուփ լեռնազանգվածին, ապա թեքվելով հվ. արլ. ուղղությամբ հասնում՝ Շիկահող և Ծավ գետերի միախառնման վայրը:

Խուստուփ լեռնագագաթ

Լեռնազանգվածը գտնվում է Սյունիքի մարզում, Կապան քաղաքից 9 կմ հվ.-արմ.: Խուստուփի հվ-արլ. լանջից են սկիզբ առնում Ողջի գետի աջ՝ Գեղանուշ և Վաչագան վտակները, իսկ հվ-արմ. լանջից՝ Ծավ գետի ձախ վտակ Շիշկերտը: Լեռն ունի ալպյան մարգագետինների հարուստ բուսածածկույթ, հս.-արլ. լանջերն անտառապատ են: Կազմված է ստորին կավճի հրաբախածին և նստվածքային ապարներից (պորֆիրիտներ, մերգելներ, կրաքարեր):  Տիրապետում է սառնամանիքային հողմահարումը: Լանջերը մասնատված են, կան քարափներ, քարանձավեր:  Լանդշաֆտը լեռնամարգագետնային է,  հս-արլ. լանջերը՝ անտառապատ:։ Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը։

Սուրբ լեռ

Խուստուփը համարվում է սուրբ լեռ: Իզուր չէ ժողովուրդը նրան տվել ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր:

Խուստուփի լանջին, Կոզնի կոչված աղբյուրի մոտ է ամփոփված հայ ժողովրդի զորավար գարեգին Նժդեհի մասունքները:

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում