info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Կիլիմանջարո 2025

Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո 2025

Armenian Geographic-ը 2025 թվականի փետրվարի 15-23-ը իրականացնելու է վերելք դեպի Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարո (5895 մ):
Վերելքի համար ընտրել ենք ամենակարճ և ամենահարմարավետ երթուղին՝ Մարանգուն, 6 օր տևողությամբ, որի ընթացքում, ի տարբերություն այլ երթուղիների, գիշերակացերն իրականացվելու են հատուկ լեռնային խրճիթներում։

Վերելք Կիլիմանջարո

Մարանգու երթուղին անվանում են նաև «Կոկա Կոլա»։ Սա ամենահին և ամենալավ կահավորված երթուղին է համարվում, որտեղ արգելվում են վրանային ճամբարները, բայց փոխարենը երթուղին կահավորված է հարմարավետ լեռնային խրճիթներով և բոլոր հարմարություններով, ինչն էլ իր հերթին շատ հարմար է վատ եղանակային պայմաններում հավելյալ պաշտպանության համար։

Մարանգու երթուղին համեմատաբար հանգիստ վերելք է ապահովում, սակայն պետք չէ թերագնահատել վերելքի լրջությունը։

Ճամփորդության տևողությունը՝ 9 օր

Բարդության աստիճանը՝ միջին

Վերելքի մանրամասներն ըստ օրերի՝ 

Օր 1: Ժամանում Տանզանիա

Մոտ 14-ժամյա թռիչքից հետո ժամանում Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայան և տեղափոխում հյուրանոց։

Օր 2։ Մարանգու անցակետ (1830մ) – Մանդարա ճամբար (2720մ)

Վերելք Կիլիմանջարո / Մանդարա ճամբար

Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք Մարանգու անցակետ։ Ճանապարհը կտևի մոտ 1,5 ժամ։ Գրանցումն անցնելուց հետո պատրաստվում ենք վերելքին, իսկ մինչ այդ բեռնակիրները փաթեթավորում և դասավորում են իրերը՝ ճամբար բարձրացնելու համար։
Մոտ 4-5 ժամ խոնավ ու խիտ անտառներով քայլելուց հետո կհասնենք մեր առաջին ճամբարը։

Ընթրիք և գիշերակաց խրճիթներում։

Օր 3։ Մանդարա ճամբար (2720մ) – Հորոմբո ճամբար (3720մ)

Վերելք Կիլիմանջարո / Հորոմբո ճամբար

 

Նախաճաշից հետո լքում ենք անտառային գոտին և բարձրանում դեպի ճահճային գոտի։
Ընթացքում կվայելենք Մավենզի հրաբխային կոնի գեղեցիկ տեսարանը։ Մոտ 6-7 ժամ վերելքից հետո կհասնենք երկրորդ ճամբար, որտեղից էլ կվայելենք հրաշալի տեսարան դեպի Կիբո գագաթ։
Ընթրիք և գիշերակաց խրճիթներում։

Օր 4։ Կլիմայավարժեցում (Zebra Rocks, 4010մ)

Վերելք Կիլիմանջարո

Առավոտյան նախաճաշից հետո կսկսենք մեր կլիմայավարժեցումը դեպի Zebra rocks կոչվող կետ, որից հետո կվերադառնանք Հորոմբո ճամբար։
2023-ի վերելքի ընթացքում հասկացանք, թե ինչքան կարևոր է կլիմայավարժեցումը, ու թե ինչքան էր զգացվում դրա կարիքը գագաթ բարձրանալիս։ Այդ պատճառով 2024-ի ծրագրում որոշել ենք հատուկ մեկ օր առանձնացնել հենց կլիմայավարժեցման համար, այդպիսով դարձնելով մեր վերելքն ավելի անվտանգ և մեծացնելով գագաթ հասնելու հավանականությունը։

Օր 5։ Հորոմբո ճամբար (3720մ) – Կիբո ճամբար (4720մ)

Վերելք Կիլիմանջարո

Նախաճաշից հետո կբարձրանանք դեպի երրորդ ճամբար, որը տեղակայված է «Թամբ» կոչվող տեղանքում, որը գտնվում է Մավենզի և Կիբո գագաթների արանքում։ Այստեղից պարզ երևում է դեպի գագաթ տանող երթուղին։

Վաղ ընթրիք և գիշերակաց խրճիթներում։

Օր 6։ Կիբո ճամբար (4720մ) – Կիլիմանջարո (Ուհուրու) գագաթ (5895մ)

ArmGeo-ն Կիլիմանջարոյի գագաթին

Արթնանալու ենք կեսգիշերին և թեթև սնվելուց հետո սկսենք մեր վերելքը։ Քայլելու ենք քարքարոտ երթուղով մինչև Գիլմանի կետ (5681մ)։ Եվս մեկ-երկու ժամ վերելքից հետո կհասնենք Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարո։ 

Ուհուրու գագաթ (5895մ) – Հորոմբո ճամբար (3720մ)

Արևածագը Կիլիմանջարոյից / հայացք դեպի Մավենզի լեռնագագաթ

Գագաթին հանգստանալուց և լուսանկարվելուց հետո սկսում ենք իջնել։ Մոտ 3 ժամ վայրէջքից հետո հասնում ենք Կիբո ճամբար, որտեղ հանգստանում ենք, թեթև սնվում և շարունակում իջնել դեպի Հորոմբո ճամբար։
Ընթրիք և գիշերակաց խրճիթներում։

Օր 7։ Հորոմբո ճամբար (3720մ) – Մարանգու անցակետ (1830մ) – Արուշա

Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք իջնել դեպի Մարագու անցակետ, ճանապարհին կանգառ կունենանք Մանդարա ճամբարում՝ լանչի համար։ Անցակետում կստանանք մեր վերելքի սերտիֆիկատները և կուղևորվենք դեպի մեր հյուրանոց։ 

Վերելք Կիլիմանջարո

Սետիֆիկատների հանձնումը բավականին ուրախ է անցնում։ Ահա, մի փոքրիկ հատված մեր 2023-ի վերելքի սերտիֆիկատների հանձնման արարողությունից՝ պատկերացում կազմելու համար։

Օր 8։ Սաֆարի տուր Տարանգիրե ազգային պարկում

Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք Տարանգիրե ազգային պարկ և կիրականացնենք սաֆարի տուր պարկի տարածքում։ Այն հարուստ է բուսական և կենդանական աշխարհով։ Տուրի ընթացքում հնարավոր է տեսնել զեբրերի, ռնգեղջյուրների, առյուծների, փղերի, գոմեշների և այլն։

Սաֆարի տուր Տարանգիրե ազգային պարկում

Մասաի ցեղ (Maasai)

Օրվա ընթացքում բացառիկ հնարավորություն կունենանք այցելել Աֆրիկյան Մասաի ցեղի ներկայացուցիչներին։ Կծանոթանանք նրանց կենցաղին ու սովորույթներին, և պարզապես հետաքրքիր ու յուրօրինակ փորձառություն կունենանք։

Ծանոթություն Մասայի ցեղի հետ

Օր 9։ Հրաժեշտ

Տեղափոխում դեպի Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայան և վերադարձ Երևան։

 

Ճամփորդության արժեքը՝ 2390$

 

Արժեքն իր մեջ ներառում է՝

Արժեքը չի ներառում`

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

Մեր առաջիկա արշավները