info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Քոլատակ

Կոշիկ անապատ

Կոշիկ անապատ

Քոլատակ գյուղը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում` Մարտակերտ շրջկենտրոնից 54 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 42 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։  Քոլատակ համայնքի սահմանային գոտով հոսում է նույնանուն՝ Քոլատակ գետը։

 

Հուշարձաններ

Գյուղում և շրջակայքում կան 9-18-րդ դարերի պատմամշակութային հուշարձաններ՝ Կոշիկ Անապատ եկեղեցի (12-13-րդ դարեր), Սբ. Հակոբավանքը (7-17-րդ դարեր), Ձիթհանք (19-րդ դար), Հավապտուկ վանքը, Կաչաղակաբերդը, Հնձանի եկեղեցին, Մատուռի եկեղեցին, Զառունց տափեն եկեղեցին, կիսավեր մատուռ, բազմաթիվ խաչքարեր, հին գերեզմանոց՝ վիմափոր արձանագրություններով, ամրոց Բերդաքար (միջնադար), քարանձավ և այլն։

Կաչաղակաբերդ

Քոլատակ գյուղից բացվում է հիանալի տեսարան դեպի Կաչաղակաբերդ: 

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝