info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Լաստիվեր

Լաստիվեր

Լաստիվեր

Ի՞նչ է Լաստիվերը

Լաստիվերը մի վայր է, որի գեղեցկության և առանձնահատկությունների մասին  դուք գուցե լսել եք, բայց դեռևս չունեք ոչ մի գաղափար, թե որտեղ է այն գտնվում: Մենք կօգնենք ձեզ այդ հարցում:

Լաստիվերն առօրյա խնդիրներից խուսափելու և բնությանը մոտ գտնվելու համար հիանալի վայր է: Այնտեղ դուք կարող եք տեսնել քարանձավներ, որտեղ ժամանակին ճգնավորներ են ապրել: Քարանձավները հսկայական կիրճի եզրին են, և հնում այստեղ բարձրանալու համար մարդիկ ստիպված են եղել մեկը մյուսի վրա շարված գերաններից աստիճան կառուցել, որն ավելի շատ  նման էր լաստի, ոչ թե աստիճանի և այդ իսկ պատճառով այդ վայրը  ստացավ «Լաստիվեր» անվանումը: Մեկ այլ վարկածով՝ այստեղ բարձրացել են պարանով կապված փայտե հարթակի՝ լաստի միջոցով: Նստելով այդ տախտակին՝ քարանձավ բարձրացողը բղավել է. «Լաստն՝ ի վեր», այսինքն՝ լաստը բարձրացրեք դեպի վեր: Վերևից լսելով հրահանգը ու տեսնելով, որ կանչողը յուրային է՝ քաշել են պարանը դեպի քարանձավի մուտքը:
Բացի այդ այնտեղ է գտնվում նաև «Լաստիվեր Անապատը», որտեղ կարող ենք տեսնել ծառերի վրա կառուցված բազմաթիվ գեղեցիկ խրճիթներ և տներ, որոնք ծառայում են որպես գիշերակաց զբոսաշրջիկների համար:

Որտե՞ղ է գտնվում Լաստիվերը

Լաստիվերը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում, Ենոքավան գյուղի ծայրամասում: Պետք է Տավուշի խիտ անտառներով իջնել Խաչաղբյուր գետի կիրճը, որտեղ էլ գտնվում է այդ թաքնված գանձը: Իսկ արահետի վերջում մեր առջև կբացվի Լաստիվերի ջրվեժի գեցեցիկ տեսարանը: Լաստիվերը հանրության համար առավել հայտնի դարձավ 2000-ականների սկզբին, երբ էկոտուրիզմի սիրահարները սկսեցին  արշավներ կազմակերպել դեպի Լաստիվեր:

 

Ստորև կարող եք տեսնել Լաստիվերի նկարները, որոնք կարող են պատմել ավելին քան բառերը:

Միացեք մեր առաջիկա արշավներին