info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հարավային Հայաստան

Մեղրի

Մեղրի

Հարավային Հայաստանի տարածքը առանձնանում է էկոհամակարգերով, բնության երկրաբանական, լանդշավտային, կենսաբանական, գեոմորֆոլոգիական մեծ բազմազանությամբ: Երբ մտովի պատկերացնում ենք Հայստանի հարավային մասը քարտեզում առաջինը, ինչ մենք տեսնում ենք Մեղրի և Ագարակ բնակավայրերն են: Հայաստանի այս հատվածը հարուստ է նաև պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններով, ռեկրեացիոն ռեսուրսների առկայությամբ, ինչպես նաև տարածքի կայուն զարգացման մեծ պոտենցիալով:

Մեղրի

Հայաստանի ամենահեռավոր քաղաքներից մեկը՝ Մեղրին, գտնվում է Երևանից 373 կմ հեռավորության վրա՝ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին: Մեղրին ունի 4600 բնակչություն՝ իր 2 քաղաքային և 13 գյուղական համայնքներով: Հայ- Իրանական սահմանը, որն անցնում է Արաքս գետով, ձգվում է 35 կմ և հանդիսանում է ամենակարճ սահմանը:

Ի տարբերություն Հայստանի այլ սահմանամերձ քաղաքների Մեղրիում գործազրկության տոկոսը ցածր է: Բնակչության մի մասը աշխատում է հանքերում, մյուս մասը՝ Զինված ուժերում,  իսկ մնացած մասն էլ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Մեղրին հայտնի է նաև իր այգեգործությամբ և պտղատու այգիներով: Վերջին տարիներին այստեղ ավանդական մրգատեսակների կողքին սկսել են մշակել նաև մերձարևատարձային կուլտուրաներ, ինչպիսիք են, օրինակ, արքայանարինջը, զեյթունը և կիվին:

Մեղրիում առանձնանում է Փոքր թաղը: Սա քաղաքի ամենահին թաղն է, որտեղ ապրում է 65 ընտանիք: Տների մեծ մասը պահպանել են իրենց հին կառուցվածքը ՝ այն է փայտաշեն և կամարակապ դռներ և պատուհաններ, փայտաշեն առաստաղներ, իսկ տան ներսում բուխարիներ: 2005 թվականից Մեղրիի Փոքր թաղը ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և համարվում է կարևոր հուշարձան: Մեղրիի Փոքր թաղում է գտնվում «Արեվիք» հյուրատունը, որտեղ լավագույնս կարելի է զգալ քաղաքային հին կոլորիտը և համտեսել Մեղրիի բարիքները:

Լիճք

Լիճք գյուղը գտնվում է «Արեվիք» ազգային պարկի և «Բողաքար» պետական արգելավայրերի սահմանում: Լիճքը փոքրիկ գյուղ է, որի դպրոցն ունի ընդամենը 2 աշակերտ: Գյուղը նախկինում կոչվել է նաև Լեշկին, Լեճկին, Շեշկերտ: Երկու կողմից հոսում են Մեղրի և Զվարագետ գետերը: Գետերը առանձնանում են իրենց վրա գտնվող ջրվեժներով: Իրար շարունակող ավելի քան 10 ջրվեժները ստեղծում ենք յուրահատուկ ջրվեժների կասկադ:

2018 թվականից Լիճքի ջրվեժների հարևանությամբ գործվում է «Արեվիք» վրանային ճամբարը, որը ամռան ամիսներին հնարավորություն է տալիս ունենալ վրանային հանգիստ, բոլոր հարմարություններով: Ինչպես նաև վայելել ջրվեժների գեղեցիկ և տպավորիչ համայնապատկերը:

Շվանիձոր

Շվանիձորը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի սահմանամերձ բարեկարգ գյուղերից է: Տարածվում է նույնանուն գետի ստորին հոսանքի երկու կողմում: Բաժանված է մի քանի թաղերի (Մարդոնց, Նազունց, Ներքին, Վանունց, Տերանց և այլն): Աչքի է ընկնում ուշ միջնադարյան պատմամշակութային հուշարձանների բազմազանությամբ, որոնցից նշանավոր է հատակապես գյուղի հարավարևմտյան եզրին գտնվող ջրանցույցը (XVII դ.):

 

 

Լուսանկարները՝ Կարո Սահակյանի, Դավիթ Միրզոյանի և Տիգրան Շահբազյանի

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝