info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Դեմավենդ 2024

Վերելք Դեմավենդ

Վերելք Դեմավենդ

Իրականացնելու ենք վերելք Դեմավենդ (5610 մ)՝ Ասիայի ամենաբարձր հրաբուխը։ Դեմավենդն ընդգրկված է «7 հրաբուխ» նախագծում, որի շրջանակներում պատրաստվում ենք բարձրանալ աշխարհի բոլոր աշխարհամասերի ամենաբարձր հրաբուխները։

Վերելքի ամսաթվեր՝
Հուլիսի 05 – 10, 2024 թ․

Վերելք Դեմավենդ

Օր 1։ Երևան – Թեհրան

Վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք Իրան։ Երևանից Թեհրան ճանապարհը տևում է մոտ 22 ժամ։ Ուղևորվում ենք հարմարավետ ավտոբուսով, այնպես որ ճանապարհին կարող եք հանգիստ քնել։

Օր 2։ Թեհրան

Առավոտյան կլինենք Թեհրանում և կուղևորվենք հյուրանոց, մի փոքր հանգստանալուց հետո երեկոյան դուրս կգանք Թեհրան զբոսնելու։

Թեհրան

Օր 3։ Փուլուր – 4200 ճամբար

Հյուրանոցից առավոտյան կուղևորվենք Դեմավենդի ստորոտ, որտեղից ամենագնաց մեքենաներով կբարձրանանք մինչև 3200 և կսկսենք վերելքը դեպի առաջին ճամբար, որը գտնվում է 4200 մետր բարձրության վրա։

Վերելք Դեմավենդ

Բոլոր ծանր իրերը տեղափոխվում են ձիերով։

Օր 4։ Կլիմայավարժեցում

Օրվա երկրորդ կեսին կիրականացնենք վերելք մոտ 400 մետր և նորից կվերադառնանք ճամբար, որպեսզի օրգանիզմն ադապտացվի բարձրությանը։

Վերելք Դեմավենդ

Օր 5։ Վերելք Դեմավենդի գագաթ

Գիշերը սկսում ենք վերելքը դեպի գագաթ։ Բարձրանալու ենք 1400 մետր և վերադառնանք ճամբար։

Վերելք Դեմավենդ

Ճամբարում մոտ մեկ ժամ հանգստից և սնվելուց հետո իջնում ենք մինչև 3200 մետր, որտեղից էլ ամենագնաց մեքենաներով կիջնենք ստորոտ և կուղևորվենք Թեհրան։

Օր 6։ Թեհրան-Երևան

Առավոտյան ուղևորվում ենք դեպի Հայաստան։ Երևանում կլինենք հաջորդ օրն առավոտյան։

Մասնակցության արժեքը՝ 650 $ (համարժեք դրամ)

Արժեքի մեջ ներառված է՝
Ուղեկցորդների ծառայություն
Տրանսպորտ
Ամենագնաց մեքենաներ
Ձիերի վարձակալություն
Հյուրանոց
Նախաճաշ հյուրանոցում

Արժեքի մեջ ներառված չէ՝
Սնունդը

ՀՀ քաղաքացիներին վիզա պետք չէ։

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

Առաջիկա արշավներ