info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Օրիսաբա 2025

Օրիսաբա

Վերելք Օրիսաբա / «7 հրաբուխ» նախագիծ

Մեր ակումբն այժմ իրականացնում է աշխարհի ամենաբարձր «7 հրաբուխ» նախագիծը, որի շրջանակներում արդեն բարձրացել ենք Էլբրուս, Դեմավենդ և Կիլիմանջարո։
Այժմ եկել է ժամանակը շարունակել այս նախագիծն ու պատրաստվել հաջորդ վերելքին։
Այսպիսով 2025 թվականի փետրվարի 15-21-ը ուղևորվում ենք բարձրանալու Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր հրաբուխը, որը հանդիսանում է նաև Մեքսիկայի ամենաբարձր կետը՝ Օրիսաբա (5636մ)։

Վերելք Օրիսաբա / «7 հրաբուխ» նախագիծ

Ծրագրի մասնրամասները ներկայացված են ստորև։

Օր 1 – 15․02։ Երևան – Մեքսիկա

Թռիչք Երևանից Մեքսիկա։ Տեղավորում հյուրանոցում։

Մեխիկո

Օր 2 – 16․02։ Մեխիկո – Սիթի տուր – Տեոտիուական

Առավոտյան՝ նախաճաշից հետո, կուղևորվենք սիթի տուրի։ Կզբոսնենք պատմական կենտրոնում, կայցելենք Զոկալո հրապարակում գտնվող Մայր Տաճար և Ազգային Պալատ։

Տեոտիուական

Այնուհետև կուղևորվենք Տեոտիուական (վայր, որտեղ ծնվել են Աստվածները, կամ Աստվածների քաղաք), լքյալ քաղաք, որը գտնվում է Մեխիկոյից 50 կիլոմետր հեռավորության վրա։
Երեկոյան վերադարձ հյուրանոց։

Օր 3 – 17․02։ Վերելք Մալինչե հրաբուխ – Պուեբլա

Այսօր մեզ մոտ կլիմայավարժեցման օր է․ բարձրանալու ենք Մալինչե հրաբուխը (4500մ)։
Մալինչեյի գագաթից կարող ենք վայելել Օրիսաբայի տեսարանը։

Վերելք Մալինչե հրաբուխ

Վերելքը դեպի գագաթ մոտ 4-5 ժամ է տևում։
Վերելքից հետո եկուղևորվենք Պուեբլա, որտեղ էլ կգիշերենք։ 

Օր 4 – 18․02։ Օրիսաբա ազգային պարկ

Առավոտյան՝ նախաճաշից հետո, կուղևորվենք դեպի Օրիսաբա ազգային պարկ:
Առաջիկա երեք օրերը լինելու են փորձություններով ու վառ զգացողություններով լի։

Piedra Grande բազային ճամբար


Ամենագնաց մեքենաներով կբարձրանանք 4200 մետրի վրա տեղակայված բազային ճամբար, որտեղ էլ կգիշերենք։ Գիշերակացը վրաններում։

Օր 5 – 19․02։ Կլիմայավարժեցում

Բոլորս գիտենք, թե ինչքան կարևոր է կլիմայավարժեցումը բարձրալեռնային վերելքների ժամանակ։ Այդ իսկ պատճառով այսօր ակլիմատիզացիոն վերելք կիրականացնենք մինչև 4800 մ բարձրություն, որտեղ մի փոքր ժամանակ անցկացնելուց և սնվելուց հետո կվերադառնանք բազային ճամբար։

Վերելք Օրիսաբա / «7 հրաբուխ» նախագիծ


Մեզ սպասվելու է վաղ ընթրիք և գիշերակաց։

Օր 6 – 20․02։ Վերելք Օրիսաբայի գագաթ

Այսօր մեր ճամփորդության ամենաբարդ և ամենապատասխանատու օրն է։ Արթնանալու ենք գիշերը 12-ին և պատրաստվենք դեպի Օրիսաբայի գագաթ վերելքին։

Վերելք Օրիսաբա / «7 հրաբուխ» նախագիծ

Վերելքից հետո կիջնենք բազային ճամբար, որտեղից ամենագնացներով կիջնենք լեռան ստորոտին գտնվող փոքրիկ գյուղ, իսկ այնտեղից ավտոբուսով կուղևորվենք հոյւրանոց։ 

Օր 7 – 21․02։ Վերադարձ տուն

Տեղափոխում օդանավակայան և վերադարձ տուն։

Արժեքը՝ 1850 դոլար

 

Արժեքն իր մեջ ներառում է՝

Արժեքը չի ներառում`

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

Առաջիկա արշավներ