info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սասուն Դանիելյան

Սասուն Դանիելյան

Սասուն Դանիելյան

Մասնագիտությամբ գեղանկարիչ-դիզայներ եմ: Լուսանկարչությամբ զբաղվել եմ 2011 թվականից, սիրողական լուսանկարիչ եմ, հիմնականում լուսանկարում եմ բնությունը: Մանկությունս անց եմ կացրել սարերում և գյուղում, այդ իսկ պատճառով բնության տեսարաններն ինձ համար ամենահոգեհարազատն են:

Հիմնականում լուսանկարում եմ բնությունը

Արշավներ դեռևս փոքր ժամանակից եմ գնացել, լուսանկարչությամբ հիմնականում սկսեցի զբաղվել, երբ հասկացա, որ այն գեղեցիկ տեսարանները , որ տեսնում եմ հեռավոր գողտրիկ վայրերում, պետք է դարձնեմ հասարակությանը ճանաչելի: Վերջին տարիներին միացել եմ «Հայկական աշխարհագրական նախագծին», հետաքրքիր բացահայտումների ակնկալիքով:

Մեր ակումբի անդամները