info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սելավապահ

Սելավապահ

Սելավապահ

Սելավապահ՝ սելավապաշտպան կառույց, որի շնորհիվ կանխարգելվում կամ նվազեցվում էին տեղի գյուղերին սելավների հասցրած վնասները: Հայաստանում 1970-1980-ականներին սելավները լուրջ վտանգներ կարող էին առաջացնել: Ավելի քան 200 բնակավայր կանգնած էր նման վտանգի առաջ, իսկ գլխավոր տրանսպորտային ուղիներում բացահայտվել էին 600-ից ավելի սելավավտանգ տեղամասեր։

Սելավները լեռնային գետերում առաջացող, քայքայիչ, ցեխաքարային զանգվածահոսքեր են, որոնք ունեն շատ մեծ արագություն՝ 10մ/վ և ավելի: Հայաստանում այդ տարիներին մշակվում էին տարբեր արդյունավետ միջոցներ՝ հողային և բուսածածկույթի ամրացումներ, գետահուների կանոնավորումներ, որպեսզի հնարավորինս նվազացնեն սելավների հասցրած վնասները: Ահա այդ նպատակով է Արենիում կառուցվել Սելավապահ կոչվող կառույցը, որն այսօր դարձել է շատերի հետաքրքրության առարկան: Այն համարվում է եզակի իր ինժեներական, խիտ-հյուսվածքային լուծման շնորիհվ:

 Կառույցն ունի մոտ 40 մետր բարձրություն և իրենից ներկայացնում է բետոնե-երկաթային շինություն: Սելավապահը կառուցվել է 1975-1980թթ.՝ Խորհրդային տարիներին, երբ սելավներն իրոք մեծագույն վտանգ էին ներկայացնում մոտակա գյուղերի համար: Այդ ժամանակաշրջանում Սելավապահը պաշտպանում էր գյուղերը հորդառատ անձրևներից, ձնհալներից, ապարային հոսքերից, իսկ այսօր համարվում է Արենիում այն վայրերից մեկը, որը իր խորհրդավոր և առհելի տեսքով, գրավում է թե՛ տեղացի, թե՛ օտարազգի այցելուների ուշադրությունը:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին