info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Աշխարհի ամենաբարձր «7 հրաբուխ» նախագիծ

Աշխարհի ամենաբարձր «7 հրաբուխ» նախագիծ

Աշխարհի ամենաբարձր «7 հրաբուխ» նախագիծ

Շատերն են լսել «7 գագաթ» ծրագրի մասին, որն իրենից ներկայացնում է վերելքներ աշխարհի բոլոր աշխարհամասերի ամենաբարձր գագաթներ։

Սակայն տարիներ առաջ ծնվեց նաև աշխարհի բոլոր աշխարհամասերի ամենաբարձր հրաբուխները բարձրանալու գաղափարը, որն առաջինն իրականացրեց իտալացի լեռնագնաց Մարիո Տրիմերին 2011 թվականին։

Նախագիծն իրականացնելու հիմք են ընդունվում իրական հրաբուխները, որոնք հանդիսանում են հրաբխային ժայթքման կենտրոններ, ունեն խառնարաններ և մինիմում 300 մետրանոց բարձրացում հիմքի շուրջ։

«7 հրաբուխ» նախագիծ

Ի տարբերություն «7 գագաթ» ծրագրի, հրաբուխների լանջերն ավելի մեղմաթեք են և չեն պահանջում հատուկ տեխնիկական պատրաստվածություն։ 

Միակ դժվարությունը Անտարկտիդա հասնելն է, սակայն ճանապարհորդությունների սիրահարների համար բոլոր խնդիրները լուծելի են։

7 հրաբուխների ցանկը՝

  1. Օխոս-Դել-Սալադո (Հարավային Ամերիկա, Չիլի), բարձրությունը՝ 6893 մետր
  2. Կիլիմանջարո (Աֆրիկա, Տանզանիա), բարձրությունը՝ 5895 մետր
  3. Էլբրուս (Եվրոպա, Ռուսաստան), բարձրությունը՝ 5642 մետր
  4. Օրիսաբա (Հյուսիսային Ամերիկա, Մեքսիկա), բարձրությունը՝ 5636 մետր
  5. Դեմավենդ (Ասիա, Իրան), բարձրություն՝ 5610 մետր
  6. Գիլուվե (Ավստրալիա, Օկեանիա, Նոր Գվինեա), բարձրությունը՝ 4368 մետր
  7. Սիդլեյ (Անտարկտիդա), բարձրությունը՝ 4181 մետր

Օխոս-Դել-Սալադո (6893 մ)

Աշխարհի ամենաբարձր 7 հրաբուխների ցանկը գլխավորում է Չիլիի և Արգենտինայի սահմանին գտնվող Օխոս-Դել-Սալադոն, որը 1993թ․-ից հետո համարվում է աշխարհի ամենաբարձր գործող հրաբուխը (6893 մ)։ Այն Չիլիի ամենաբարձր կետն է, Ամերիկայի և Հարավային կիսագնդի երկրորդ ամենաբարձր գագաթը։ Բացի այդ, Օխոս-Դել-Սալադոյի՝ 6390 մ բարձրության վրա է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռնային լիճը։

Օխոս-Դել-Սալադո

Չնայած Օխոս-Դել-Սալադոն համարվում է ամենահեշտ 6000-ներից մեկը, սակայն վերելքը թերագնահատել պետք չէ, քանի որ այն ուղեկցվում է ուժեղ քամիներով, ցածր ջերմաստիճանով, և իհարկե, լեռնային հիվանդությամբ։ Ի շնորհիվ Ատակամա անապատի չոր և քամոտ կլիմայի, հրաբխի գագաթին գրեթե երբեք ձյան շերտ չի գոյանում։ Սակայն վերելքներ հիմնականում իրականավցում են սկսած դեկտեմբեր ամսից, երբ Հարավային կիսագնդում սկսվում է ամառը։

Կիլիմանջարո (5895 մ)

Կիլիմանջարոն Աֆրիկայի ամենաբարձր կետն է՝ 5895 մ, և համարվում է աշխարհի ամենագեղեցիկ երեք հրաբուխներից մեկը։ Բացի «7 հրաբուխ» նախագծի շրջանակներում կատարվող վերելքներից, Կիլիմանջարոն մտնում է նաև «7 գագաթ» ծրագրի մեջ։ Եթե օրինակ Օխոս-Դել-Սալադոն և մի քանի ալլ բարձր հրաբխային գագաթներ կազմում եմ լեռնաշղթնաների մի մասը, ապա Կիլիմանջարոն աշխարհի ամենաբարձր առանձին կանգնած եռագագաթ հրաբուխն է։

Կիլիմանջարո (5895 մ)՝ Աֆրիկայի ամենաբարձր հրաբուխը

Կիլիմանջարո կարելի է բարձրանալ մի քանի երթուղիներով, որոնցից ամենատարածվածը Մարանգուն է։ Կիլիմանջարոյի վերելքն անմոռանալի է դառնում նաև սաֆարիի շնորհիվ։

Վերելք Կիլիմանջարո 2024

Էլբրուս (5642 մ)

7 հրաբուխներից ամենահաճախ այցելվողը Էլբրուսն է՝ լինելով Եվրոպայի երկգագաթ ամենաբարձր հրաբուխը՝ 5642 մ։

Էլբրուս (5642 մ)՝ Եվրոպայի ամենաբարձր հրաբուխը

Չնայած դրան, Էլբրուսի վերելքն ուղեկցվում է ուժեղ քամիներով, անկանխատեսելի եղանակային փոփոխություններով և լեռնային հիվանդության ախտանիշներով։ 

Վերելք Էլբրուս 2024

Օրիսաբա (5636 մ)

Օրիսաբան Հյուսիսային Ամերիկայի և Մեքսիկայի ամենաբարձր կետն է՝ լինելով աշխարհի ամենաերկար՝ Անդյան Կորդիլերներ լեռնաշղթայի գագաթներից մեկը։ Չնայած լեռնաշղթան ունի բազմաթիվ հրաբխային լեռներ, սակայն Օրիսաբան դրանցից ամենաբարձրն է՝ 5636 մ։

Օրիսաբա

Օրիսաբա հրաբխի վերելքը բարդ չէ ի շնորհիվ հրաբխի պիրամիդային տեսքի։ Իսկ երթուղին անցնում է անտառներով, ալպյան մարգագետիններով, իսկ վերջին հատվածում նաև սառցադաշտով։ 

Դեմավենդ (5610 մ)

Ասիայի ամենաբարձր հրաբխային գագաթը Դեմավենդն է՝ իր պիրամիդային տեսքով՝ 5610 մ։

Դեմավենդ (5610 մ)՝ Ասիայի ամենաբարձր հրաբուխը

Վերելքի հիմնական դժվարությունը չոր կլիման և մերձգագաթյան հատվածում ծծմբային արտանետումներ են։

Վերելք Դեմավենդ 2024

Գիլուվե (4368 մ)

Գիլուվեն Նոր Գվինեայի և Օկեանիայի ամենաբարձր հրաբխային գագաթն է՝ 4368 մ։ Երկգագաթ հրաբխի վերելքը տեխնիկապես բարդ չէ։

Գիլուվե (4368 մ)՝ Նոր Գվինեայի և Օկեանիայի ամենաբարձր հրաբուխը

Դեպի Գիլուվե վերելնքները հիմնականում իրականացվում են Մաունթ Հագեն քաղաքից։ Կլիման խոնավ է, իսկ երթուղին անցնում է ջունգլիներով։

Սիդլեյ (4181 մ)

Սիդլեյն Անտարկտիդայի ամենաբարձր գագաթն է՝ տեղակայված է Մերի Բերդ լեռնաշղթայում։ Բարձրությունը 4181 մ է։ Առաջին հայացքից վերելքը բարդ է թվում, քանի որ հրաբուխը ծածկված է հաստ սառցային շերտով, սակայն երթուղին հասանելի է ոչ միայն փորձառու լեռնագնացների, այլ նաև դահուկորդների համար։

Սիդլեյ (4181 մ)՝ Անտարկտիդայի ամենաբարձր հրաբուխը

Անտարկտիդայի՝ մասնավորապես Մերի Բերդ լեռնաշղթայի հատվածը շատ քիչ է ուսումնասիրված, ինչով էլ պայմանավորված առաջին վերելքը տեղի է ունեցել միայն 2011թ․-ին։  

Մեր առաջիկա արշավները