Սմբատաբերդ

Ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա: Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և  այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին:

Սմբատաբերդ

Սմբատաբերդ

Սմբատաբերդի պատմությունը

Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է և հիմնվել է վաղ միջնադարում:

Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների հետևանքով:

Սմբատաբերդ

Սմբատաբերդ

Ամրոցը որպես պաշտպանական կառույց

13-15 դդ. Օրբելյանները, ամրացնելով բերդը, վերածել են հզոր պաշտպանական կառույցի: Ամրոցին այս անունը տրվել է 19-րդ դարում` մերձակա գյուղերի բնակիչների կողմից. անվանակոչման համար առիթ է հանդիսացել Եղեգիս գյուղի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը գտնվող Սմբատ իշխանի 1280 թ. տապանաքարը:  Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Սմբատաբերդը Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակված Կապույտ բերդն է:

Ամբատաբերդը հանդիսացել է Եղեգիսի միջնաբերդը` գրավելով դժվարամատչելի լեռնաբազուկի բարձրադիր գագաթամերձ մասը և ընդգրկելով ընդարձակ տարածություն: Ամրոցի հատակագիծը թելադրված է տեղանքի ռելիեֆի առանձահատկություններով:  Պարիսպները շարված են բազալտի ճեղքված և կոփածո քարերով ու կրաշաղախով, բարձրությունը տեղ-տեղ անցնում է տասը մետրից, լայնությունը` երեքից հինգ մետր է: Ունի երեք մուտք` արևելքից, հարավից և հյուսիսից, որոնք շարված են սրբատաշ քարերով:

Եղեգիսի կիրճ

Սմբատաբերդ

Սմբատաբերդ ամրոցի միջնաբերդերը

Հյուսիսային և արևելյան մուտքերն անցնում են թաղածածկ սրահներով, որոնց տանիքներին տեղադրված են եղել դիտանոցներ: Ամրոցն ունեցել է ընդհանուր պատով բաժանված երկու միջնաբերդեր` արևմտյան և արևելյան, որոնք կառուցված են ամենաբարձր կետերում: Արևմտյան միջնաբերդը վատ է պահպանվել: Այստեղ նկատելի են ուղղանկյուն-քառանկյունի կառույցների հիմնապատերը: Արևելյան միջնաբերդը անհամեմատ լավ է պահպանվել: Այն կիսաբոլոր ձգվում է ամրոցի ամենաբարձր` ժայռեղեն գագաթին, որոշ հատվածներում մինչև երեք մետր բարձրությամբ: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Ներքուստ առկա են սենյակներ, որոնք միմյանց հետ հաղորդակցվում են միջանցքներով: Ամրոցի ներսում` պարիսպներին կից, պահպանվել են ճեղքված բազալտե քարերով կառուցված բազմաթիվ շինությունների փլատակներ, զորանոցներ:

Ցաղաց Քար վանք

Ամրոցի ջուրը բերվել է Ցաղաց Քար վանքի մոտակայքից: Տեղացիների վկայությամբ այս ջրատարի կավե խողովակաշարի առանձին հատվածներ բացվել են Սմբատաբերդ և Ցաղաց Քար հուշարձանների միջև ընկած տարածքից:

Բերդից մոտ 800 մ հյուսիս-արևելք` նույն  լեռնաբազուկի գագաթներից մեկի վրա պահպանվել են պատերի մնացորդներ, որոնք ակներևաբար վերաբերում են Սմբատաբերդին և մտնում են նրա ամրությունների համակարգի մեջ: Նմանատիպ փոքր կառույցների հետքեր են առկա Եղեգիսի կիրճը եզերող բարձրությունների վրա` Հերմոնից մինչև Շատին: Ամենայն հավանականությամբ դրանք ծառայել են որպես դիտակետեր:

2006-2007 թթ. Սմբատաբերդի որոշ հատվածներում իրականացվել են վերականգնման աշխատանքներ:

Արշավներ Հայաստանում

Հրեշտակների ձոր
Կատար լեռ
Սառցալի լեռ
Սանդուխտասար
Ռապի լիճ
Աղջկա քար
Գրգուռ լեռ
Ընձակիսար - Կապուտկող
Օկոնավանք
Լիճ Ջավախքում
Բլդանի կիրճ
Արսար լեռ - ՏավուշԱրսար լեռ - Տավուշ
Ծռասար
Բարդող լեռ (Կողբասար)
Ծովասար
Սուկավետ լեռ
Սևքար լեռՍևքար լեռ
Թովմասար լեռ - Քաշաթաղ - Արցախ
Գայլատու լիճ
Գանձակ լեռ
Ամուտեղ - Քաշաթաղ - Արցախ
Ծաղկարի (Ծակքարի) լիճ և Զանգեզուրի լեռներ - Armenian Geographic
Կենացբլուր լեռ
Ձոր լեռ
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Շիկալիճ լեռ
Վերելք Արտոս լեռ
Մշո Առաքելոց
Ապակեքար լեռ

 

Մեկնաբանություններ