info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Վարագ և Արտոս

Վարագ և Արտոս

Վարագ և Արտոս

2024 թ.-ի մայիսի 9-12-ը (4 օր, 3 գիշեր, որից 3-ը ոչ աշխատանքային օրեր են) լեռների սիրահարներին առաջարկում ենք «Ծովու բոլոր» նախագծի շրջանակներում բարձրանալ Վարագ և Արտոս լեռները:

Ճանապարհորդության ընթացքում այցելելու ենք հայտնի և անհայտ վայրեր, լողալու ենք Վանա լճում, բարձրանալու ենք Վասպուրականի հայտնի լեռները, որտեղից բացվում է տեսարան դեպի Վանա լիճն ու շրջակա լեռնաշխարհը:

Օր 1: Երևան – Վան

Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները կուղևորվենք դեպի Վան:

Ճանապարհին կտեսնենք Արաքս գետն ու Բարդող լեռը։ Անցնելով Սուրմալուի դաշտը կսկսենք բարձրանալ Խարաբաբազարի լեռնանցք և անցնելով Հայկական Պար լեռնաշղթան կուղևորվենք դեպի Բաայազետ։ Այնուհետև անցնելով Թոնդրակի լեռնանցքը կմտնենք Աբաղայի դաշտ և կուղևորվենք Վան։

Էրգիր

Գիշերակացը հյուրանոցում:

Օր 2: Վերելք Արտոս լեռ

Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի պատմական Ոստան գավառ: Մեքենաներով հնարավորինս մոտենում ենք Արտոսին և սկսում վերելքը:

Արտոս լեռը գտնվում է Վանա լճի հարավային ափի մոտ՝ Հայկական Տավրոս լեռնահամակարգի Արտոսի լեռնաճյուղում։ Բարձրությունը 3550 մետր է: Լանջերը ծածկված են լեռնատափաստանային և ենթաալպյան բուսականությամբ։ Գագաթից բացվում է տեսարան դեպի Սիփան լեռը, Վանա լիճը և նրա կղզիները՝ Աղթամար և Առտեր:

Արտոս լեռը Աղթամար կղզուց

Գագաթից իջնելուց հետո ուղևորվում ենք Վան։ Գիշերակացը հյուրանոցում:

 

Օր 3: Վերելք Վարագ լեռ

Վարագ լեռը գտնվում է Վասպուրականի բարձրավանդակում՝ Վան քաղաքից 9 կմ արևելք: Ժայռոտ է, կազմված է թխագույն ապարներից։ Բարձրությունը 3200 մետր է: Վարագը միշտ եղել է վասպուրականցիների ամենասիրելի լեռը, որի մասին հյուսվել են շատ ավանդույթներ։ Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Վանա լիճը։

Վարագի լանջին է կառուցված Վարագավանքը, որը կտեսնենք վերելքից հետո:

Վարագ լեռ

Վերելքից հետո ուղևորվում ենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում:

Օր 4: Խծկոնք – Կարս – Երևան

Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի Երևան։ Ճանապարհին ունենալու ենք թեթև քայլարշավ դեպի Խծկոնքի վանք։ Մեր վերջին կանգառը լինելու է Կարսում։ Մի քիչ զբոսնելուց և սնվելուց հետո ուղևորվում ենք Երևան։

Խծկոնքի վանք

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ, ձեռնափայտեր, առաջին օրվա սնունդը (մնացածը կկազմակերպենք տեղում), ջուր, դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Հանդիպման վայրը` Կոմիտասի «Սիթի»

Հանդիպման ժամը` 4:00

Ճամփորդությունն իրականացվում է Mitsubishi Delica մակնիշի 4×4 մեքենաներով, որպեսզի  հնարավորինս մոտենանք դեպի արշավների մեկնարկի վայրերը։

Մասնակցության արժեքը` 490 $

Արժեքի մեջ ներառված է՝

Արժեքի մեջ ներառված չէ՝

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ստուգեք անձնագրի վավերականության ժամկետը։

 

Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

 

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մայիսի մայիսի 2-ը: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ։

 

Հայկական լեռնաշխարհ