info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սևանի մայրամուտը Եղնասարից

Սևանի մայրամոտը Եղնասարից

Սևանի մայրամոտը Եղնասարից

Կիրակի՝ 25․05․25

Հրավիրում ենք մասնակցել յուրօրինակ վերելքի Գեղարքունիքի մարզում։ Դեպի Եղնասար վերելքը սկսելու ենք Սեմյոնովկա գյուղից, ոչ սովորական ժամի, որպեսզի գագաթին տեսնենք Սևանա լճի մայրամուտը։

Եղնասար լեռը գտնվում է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանագլխին՝ Արեգունու լեռներում։ Բարձրությունը 2599 մետր է։ Լեռան լանջերը ծածկված են մարգագետնային բուսականությամբ։

Վերելք Եղնասար


Արեգունու լեռների այդ կետից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Սևանի ավազանն ու Գեղամա լեռնավահանի հրաբխային կոները։

Այդ ժամին Սևանա լիճը բոցավառվում է արևի մեռնող ճառագայթներից և հայտնվում ափիդ մեջ։

Գագաթից կիջնենք դեպի Կակաչ լիճ և կավարտենք արշավը Ծովագյուղում։


Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 14։00
Մասնակցության արժեքը` 8 500 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Exit mobile version