• Facebook
  • Instagram
  • Youtube
info@armgeo.am    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Search
  • Menu
  • Facebook
  • Instagram
  • Youtube
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Ակումբի անդամներ
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
    • Աջակցե´ք մեզ
  • Search
  • Menu
Սվետա Թորոսյան
You are here: Home / Արշավային պատմություններ / Սվետա Թորոսյան
Սվետա Թորոսյան

Սվետա Թորոսյան

/in Արշավային պատմություններ /by armeniangeographic

Ի՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:

Մասնագիտությամբ ակտուար եմ, այժմ աշխատում եմ բանկային համակարգում:

Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:

Առաջին արշավս ArmGeo-ի հետ չորստարի առաջ էր՝ Արայի լեռ, անհարմար հագուստ, ավելի անհարմար կոշիկներ. արդեն չեմ հիշում քանի անգամ վայր ընկա… Կապտուկները լավացան, իսկ Արայի լեռան ուրցի հոտը մնաց…

Սվետա Թորոսյան

Սվետա Թորոսյան

Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:

Ավելի համերաշխ եմ դարձել ինքս ինձ հետ:

Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:

Ինչքան, որ կարող է տարօրինակ հնչել՝ ինձ եմ փնտրում ու ամեն արշավից հետո վերադառնում եմ՝ ինքս ինձ մեկ այլ անկյունից բացահայտած:

Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:

Առաջին ստեղծագործությունը, որ մտքիս գալիս է Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսն է: Լեռներում էլ ամեն ինչ այնքան սարոյանական է՝ պարզ, զուրկ ամեն  տեսակ ավելորդություններից:

Սվետա Թորոսյան

Սվետա Թորոսյան

 

Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:

Դժվարանում եմ պատասխանել, երևի Արարատը… չնայած՝ չեմ կարողանա մոռանալ Աժդահակի գույները, Խուստուփի արևածագը, Արայի լեռան ուրցի հոտը, Դժոխքի ձորի դրախտային գեղեցկությունը, Մեծ Քիրսի գագաթից բացվող անվերջ տեսարանը, Ծակքարի լիճը, Փոքր Իշխանասարի մայրամուտը… ու ամենակարևորը մարդկանց, ում գտնում ես լեռների ճանապարհներին:

Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:

Այնքան շատ են, կարելի է ասել՝ չվերջացող, ու դեռ հները չհաղթահարած, նորերն են անընդհատ ավելանում: Մի ամբողջ կյանք էլ բավարար չի բոլորը բարձրանալու համար: Նույնիսկ հաջորդ կյանքի համար նախանշված ուղղություններ ունեմ:

Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:

Երեք բառերի փոխարեն կասեմ ընդամենը մեկը՝ երջանիկ:

Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:

Խենթեր…

Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ):

Արարատը բերեց ու թողեց՝ առանց հետադարձ տոմսի:

Սվետա Թորոսյան

Սվետա Թորոսյան

Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:

Ինչ վերաբերում է հարմարավետության գոտուն, ապա ինձ մոտ այն 2000+ բարձրությունների վրա է. թե ֆիզիկապես, թե հոգեպես ինձ ավելի լավ եմ զգում, իհարկե, պետք է խոստովանեմ՝ հարմարավետության գոտի հասնելն այնքան էլ հեշտ չի ստացվում: Իսկ լեռներ բարձրանալ կա՛մ սիրում ես, կա՛մ՝ ոչ, ու չեմ պատկերացնում՝ ինչ կարելի է խորհուրդ տալ այն մարդուն, ով չի սիրում, իսկ նա, ով սիրում է, անպայման կգնա ու կմնա, իմ խորհրդի կարիքը թերևս չունի:

Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.

Դալար Չահարմահալի

Դալար Չահարմահալի

Գևորգ Մովսիսյան

Գևորգ Մովսիսյան

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Թագուհի Մանուկյան

Թագուհի Մանուկյան

Նարե Մանուկյան

Նարե Մանուկյան

Մեր ուղեկցորդները

Լիլիթ Տոնոյան

Մարիամ Ղազարյան

Մարիամ Ղազարյան

Արթուր Զարբաբյան

Արթուր Զարբաբյան

Մերի Անտոնյան

Մերի Անտոնյան

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share on Vk

armenian_geographic

On Sunday, December 3, 2023 We invite you to join On Sunday, December 3, 2023

We invite you to join our ascent to Mt․ Mets Parakhadem (1955 m) in the Ararat region.

We will start from the Tigranashen and walk through the slopes of the Urts mountains to the rocky top of Mt Mets Parakhadem.

From the top opens a view of Mt․ Masis and Urts mountains.

Length of the route: 14 km
Altitude gain: 650 m

Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00
Price: 7 500 AMD per person
“The Mountainous Island” [mountain encyclopaed “The Mountainous Island”
[mountain encyclopaedia]

It's the first book about the Armenian Highland, which consists of two main sections:
🔸Armenian Highland
🔸Armenia and Artsakh

Buy the book, and get the "Armenian Highland" map as a gift.

Price: 28 000 AMD
🚚Free delivery 

☎️ You can order the book by calling us at 043 00 5165 or via DM.
Keep warm with layers! Uncover the beauty of Armen Keep warm with layers! Uncover the beauty of Armenia's winter landscape with the right gear.

If you'd like to learn more about winter hiking preparation, you can find a link in the bio.
We are going back to #Kilimanjaro 🖤 Join us fr We are going back to #Kilimanjaro 🖤

Join us from Feb 3 to 11, 2024 and feel Africa in all its glory 🤩

#reels #reelsinstagram #reelitfeelit #instareels #reelvideo #mountkilimanjaro #kilimanjaro2024 #mountains #mountainaddict #africa #tanzania #armgeo #armeniangeographic
Some moments from our three-day trip to Mount #Khu Some moments from our three-day trip to Mount #Khustup captured by @araakss on her film camera 😍

#mountains #mountainaddict #mountainsofarmenia #filmcamera #memories #mountkhustup #armgeo #armeniangeographic
3000 մետրից այն կողմ՝ Հայաստա 3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում 

Լեռնագնացներ Հրաչ Արա-Իվանյանն ու Աղասի Մարտիրոսյանը հաղթահարել են Հայաստանի՝ լեռնագնացության համար նշանակալից գրեթե բոլոր բարձրունքնեը, իսկ 2017 – 2022 թթ․ տարբեր արշավների շրջանակներում բարձրացել են ՀՀ 3000 մետրից բարձր բոլոր հնարավոր գագաթները։

Ամբողջական հոդվածի հղումը մեր բիոյում
Հուլիսի 22-26, 2024 թ․ 
Արարատի բազային ճամբար (3200 մ) ⛺️🤩 

Եթե երազում ես բարձրանալ Արարատ առանց հատուկ պատրաստվածության, ապա այս առաջարկը հենց քո համար է:

Առաջարկում ենք մեզ հետ բարձրանալ Արարատի բազային ճամբար, որը գտնվում է 3200 մետրի վրա և այդպիսով զգալ Արարատ լեռն իր ողջ հմայքով։ 

Ծրագրում ներառված են նաև այցելություններ դեպի՝ 
🔸Անի 
🔸Վան 
🔸Աղթամար կղզի 
🔸Կարս 
🔸Իսահակ Փաշայի ամրոց 

🥳 Սկսի՛ր երազանքդ դարձնել իրականություն 

☎️ Զանգահարի՛ր մեզ, գրանցվի՛ր և մենք կօգնենք քեզ այդ հարցում՝ 043 00 5165
From November 10-12, we ascended Mount Khustup, an From November 10-12, we ascended Mount Khustup, and the video captures an evening during our three-day journey. 

The video is compiled from photos, author Hayk Barseghyan (Cosmo Deus)
Music by @haykpijoyan
Today we had an expeditionary hike to the Mount #V Today we had an expeditionary hike to the Mount #Vitasar (1984 m). 
We have walked 23 km and gained 1300 m of altitude.
We had an amazing day full of emotions. 
Definitely will do this #trail again ♥️
#mountains #mountainaddict #mountainsofarmenia #hiking #hikingadventure #hikingenthusiast #armgeo #armeniangeographic
Follow on Instagram

Առաջիկա արշավներ

  • Սևանի մայրամոտը ԵղնասարիցՍևանի մայրամուտը Եղնասարից30/04/2025 - 10:22
  • Վերելք ՓառակատարՓառակատար լեռ և Արտավանի լիճ30/04/2025 - 10:18
  • Արշավ դեպի Ջերմուկի գեյզերԱրշավ դեպի Ջերմուկի գեյզեր30/04/2025 - 10:00
  • Վերելք ԴիմացՎերելք Դիմաց լեռ30/04/2025 - 10:00
  • Սմբատաբերդ և Հորբատեղի գեյզերՍմբատաբերդ և Հորբատեղի գեյզեր29/04/2025 - 09:50
  • Վերելք ՍևաժայռՎերելք Սևաժայռ29/04/2025 - 09:40
  • Վերելք Արագած / Հարավային գագաթՎերելք Արագած / Հարավային գագաթ28/04/2025 - 10:50
  • Վերելք Գոմբակ լեռՎերելք Գոմբակ լեռ27/04/2025 - 15:08
  • Արշավ դեպի Հանքավանի ջրվեժԱրշավ դեպի Հանքավանի ջրվեժ26/04/2025 - 10:30
  • Հորսի լիճԱրշավ Հորսից Աղավնաձոր25/04/2025 - 12:00

info@armgeo.am

Գևորգ Հայրապետյան Գևորգ Հայրապետյան Վարդ Գրիգորյան Վարդ Գրիգորյան
Scroll to top