info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Քարերի սիմֆոնիա

Քարերի սիմֆոնիա

Քարերի սիմֆոնիա

Գտնվելու վայրը: Կոտայքի մարզ, ՀՀ

Երևանից: 28կմ/38ր

Կոտայքի մարզում, Գառնի գյուղից ոչ հեռու, գտնվում է Ազատի կիրճը, որի երկայնքով անցնում է հրաբխային հոսքերի հետևանքով առաջացած «Քարերի սիմֆոնիան» (երևույթի գիտական անվանումն է` սյունային անջատում):

Քարերի սիմֆոնիա

Բազալտե երգեհոն

Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:

Քարերի սիմֆոնիա

«Քարերի սիմֆոնիան» համարվում է բնական հուշարձան և պաշտպանվում է օրենքով:Այն Հայաստանի տեսարժան վայրերի ցուցակում ներառված հայտնի հուշարձաններից մեկն է:

Գառնու հեթանոսական տաճար

Այդ տարածքում է գտնվում նաև Գառնու տաճարը :

Գառնու տաճար

Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային (Միհրին), և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին:

Տաճարը նվիրված է հենց իր հովանավոր աստված Միհրին: Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ տահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

<<․․․ շինում է մի դաստակերտ և անունը դնում է Գեղամի, որ հետո նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի:

Մովսես Խորենացի, Հայոց պատմություն >>

Գառնու տաճարը Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի  անշարժ հուշարձան է:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին