info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայաստանի բնակչությունը

Հայաստանի բնակչությունը

Հայաստանի բնակչությունը

Հայերն աշխարհում հնագույն ժողովուրդների թվին են պատկանում, իսկ Հայկական լեռնաշխարհը մարդու ծագման բնօրրաններից է: Մարդն այստեղ հանդես է եկել դեռևս հին քարի դարում: Հայերը պատկանում են եվրոպոիդ ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին և որպես էթնիկական կազմավորում առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հեևանքով: Քանի որ բակչության թվաքանակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ միայն ստացվում են մարդահամարներով, իսկ այդպիսիք չէին անցկացվում հնում, հետևաբար Հայաստանի հնագույն բնակիչների թվաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան: Պատմական աղբյուրներում բերվող փաստերը մոտավոր են ներկայացնում Հայաստանի բնակչությունը, շատ դեպքերում էլ ենթադրաբար:

Հայաստանում բնակչության թիվը հասել է 5-6 մլն-ի

Հիմք ընդունելով զորքերի քանակը և այլ հիշատակություններ, ենթադրվում է, որ հին Հայաստանում բնակչության թիվը հասել է 5-6 մլն-ի: Հայաստանը լինելով կռիվների թատերաբեմ անընդհատ այստեղ տեղի է ունեցել ժողովրդի  ակտիվ մեխանիկական և բնական շարժ, որի արդյունքում բնակչության թվաքանակն անընդհատ փոփոխվել է:

Հայաստանի բնակչության թվաքանակի, ազգային կազմի, տեղաբաշխման մեջ խոշոր տեղաշարժեր են կատարվել 1828 թվականին՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի միանալուց հետո: Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից մեծ թվով հայեր տեղափոխվում էին Արևելյան Հայաստան, ինչպես նաև Ռուսաստանից այստեղ են տեղափոխվում մեծ թվով զինվորականներ, սպայական կազմ՝ իրենց ընտանիքներով, ինչպես նաև վարչական աշխատողներ: Հայաստանի տարբեր վայրերում վերաբնակեցվում են Ռուսաստանից աքսորված աղանդավորներ:

1831 թվականին Արևելյան Հայաստանի բնակչությունը կազմել է 161.7 հզ. մարդ, 1897 թվականին (առաջին մարդահամար) կազմել է 797.9 հզ. մարդ, իսկ 1913-ին ավելի քան 1մլն:

Այսպիսով 1831-1913թթ. Արևելյան Հայաստանի բնակչությունն ավելացել է ավելի քան 6 անգամ

1914-1920 թվականներին հայ ժողովուրդը նոր փորձությունների ենթարկվեց՝ Մեծ եղեռնը, առաջին համաշխարհային պատերազմը, Ռուսաստանի Հոկտեմբերյան հեղափոխությունը: 1915 թվականին կատարված ցեղասպանության հետ կապված մեծ թվով մազապուրծ եղած հայեր անցան Արևելյան Հայաստան, սակայն նրանցից շատերը սովի և համաճարակի զոհ գնացին: Արևելյան Հայաստանի մեծ թվով հայեր զոհ գնացին համաշխարհային պատերազմին և Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսած քաղաքացիական պատերազմին: 1920 թվականին Հայաստանի բնակչությունը կազմել էր ընդհամենը՝ 720 հզ մարդ:

Բնակչության թվաքանակը սկսեց աճել 1920 թ-ից հետո

Սակայն  խորհրդային իշխանության տարիներին բնակչության աճի վրա բացասական  ազեցություն է թողել ստալինյան բռնապետության վարած հակահայկական քաղաքականությունը, որի  հետևանքով մեծ թվով հայեր աքսորվել են Սիբիր, ինչպես նաև երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ զոհվել են 300 հզ. հայ: Զգալի դեր է խաղացել բնակչության թվաքանակի վրա մեխանիկական աճը: Միայն արտասահմանյան երկրներից  մինչև 1980 թ. Հայաստան են գաղթել 240-250 հզ. հայեր: 1920թ-ից հետո իրականացված գաղութային հակահայկական քաղքականության հեևանքով արդեն մինչև ղարաբաղյան ազգային ազատագրական պայքարի բուռն վերելքի սկսվելը  հարյուր հազարավոր հայեր ստիպված տեղափոխվել են Հայաստան: Իսկ 1988-1990 թթ-ի  Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել մոտ 360 հզ. հայ:

Երկրաշարժ

1988 թ-ի Սպիտակի երկրաշարժը խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր: 1991 թվականից   կապված խորհրդային համակարգի փլուզման հետ Հայաստանը հայտնվեց տնտեսական ծանր վիճակում, որն էլ պատճառ հանդիասցավ մասսայական արտագաղթի: Ստորև ներկայացնում ենք բնակչության թվաքանակը  1926 թվականից մինչև մեր օրերը:

1926թ-ին 881.3հզ, 1939թ-ին 1282.3հզ, 1940թ-ին  1320.3հզ 1959թ-ին 1763.0հզ, 1970թ-ին  2491.9հզ, 1979թ-ին 3030.7հզ, 1989թ-ին  3287.6հզ,  1992թ-ին 3645.1հզ,  2000թ-ին 3803.4հզ,  2002թ-ին 3212.9հզ, 2011թ 3018.854հզ,  2016թ 2988.6հզ:

ՀՀ բնակչության կազմը

ՀՀ բնակչությունն իր ազգային կազմով տարածաշրջանի ամենամիատարր պետությունն է: Մինչև 1979-80 թթ Հայաստանում թվաքանակով երկրորդ ազգն ադրբեջանցիներն էին (155.000), երրորդը` ռուսները` մոտ (70 000), չորրորդը` եզդիները (52 000): Ներկայումս եզդիները արդեն երկրորդ տեղում են, ադրբեջանցիներ չկան այլևս, իսկ ռուսների թվաքանակը պակասել է` 40 հազար: Կան նաև փոքրաթիվ ուկրաինացիներ, ասորիներ, հույներ, պարսիկներ, հրեաներ:

Բնակչության սեռային կազմը

Բնակչության սեռային կազմն արտահայտում է բնակչության թվում տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը: Սեռատարիքային կազմը տարբեր տարիքային խմբերում նույնը չէ: Մինչև 16-17 տարեկանների խմբում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները, 18-24 տարեկանում հավասարվում են, իսկ 25-ից բարձր կանայք ավելի շատ են քան տղամարդիկ:

Բլոգ Հայաստանի մասին