Առաջարկում ենք քայլարշավներ դեպի սարերն ի վեր, գետերն ի վար: Եղեք մոտ բնությանը ArmGeo-ի հետ:

Վերելք Հաղարծին լեռ

Կիրակի՝ 28.01.2018

Վերելք Հաղարծին լեռ (2093): Հաղարծին լեռը գտնվումէ Տավուշի մարզում: Արշավը սկսելու ենք Դիլիջանից, բարձրանալու ենք Հաղարծին լեռան գագաթ, գագաթից իջնելու ենք Մամռաջուրի կիրճ և ավարտելու ենք արշավը Հաղարծին վանքի մոտ:

Երթուղու երկարությունը՝ 14 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 800 մ

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)

Հանդիպման ժամը` 8:30

Մասնակցության արժեքը՝ 6000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝

Տրանսպորտը

Ուղեկցորդի ծառայությունը

Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:

Մեր հետ առաջին անգամ մասնակցելու դեպքում պետք է անցնեք հետևյալ հղումով և լրացնեք տեղեկացված համաձայնությունը

Ձեր արշավային բրդուճները կարող եք պատվիրել Brdooch ընկերությունից: Պատվիրելու և մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով
Ձեր պատվերը կառաքվի արշավի մեկնարկի կետ:

Ծանոթացեք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացեք մեր նախորդ արշավներին

 

Վերելք Արտենի լեռ

Վերելք Արտենի լեռ

Այս կիրակի` 21.01.18

Վերելք Արտենի լեռ (2047 մ):

Արտենի լեռը էքստրուզիվ կոն է, որն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների շարքում: Այն գերում է հեռվից իր թվացող դժվարամատչելիությամբ, բայց իրականում Արտենի լեռը ձմեռային լեռնագնացության համար շատ հարմար տարբերակ է, քանի որ հարաբերական բարձրությունը մեծ չէ:

Սկսում ենք բարձրանալ ծովի մակերևույթից մոտ 1500 մ բարձրությունից, այսինքն բարձրանում ենք մոտ 550 մետր:

Արշավի երկարությունը՝ 9 կմ
Օրվա վերջում կայցելենք Քաղենիի ամրոց, որը Հայաստանի պահպանված խոշոր բերդերից է:
Այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում Կամսարականների օրոք։

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)

Հանդիպման ժամը` 8:30

Մասնակցության արժեքը` 5000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝

Տրանսպորտը

Ուղեկցորդի ծառայությունը

Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:

Մեր հետ առաջին անգամ մասնակցելու դեպքում պետք է անցնեք հետևյալ հղումով և լրացնեք տեղեկացված համաձայնությունը

Ծանոթացեք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացեք մեր նախորդ արշավներին

 

 

 

Արշավ Վրաստանում

Արշավ Վրաստանի Խեվի պատմական շրջանում

Հուլիսի 11-15-ը առաջարկում ենք յուրօրինակ ճանապարհորդություն Վրաստանի պատմական Խեվի շրջանում:

Արշավ Վրաստանի Խեվի պատմական շրջանում

Արշավ Վրաստանի Խեվի պատմական շրջանում

Ճանարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Այն կհետաքրքրի ինչպես փարձառու արշավականներին այնպես էլ սկսնակներին: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն պետք չի: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրատներում:

Եթե հետաքրքրեց ուրեմն ծանոթացեք մանրամասներին:

Օր 1: Երևան – Թբիլիսի – Ստեփանծմինդա

Վաղ առավոտյան շարժվում ենք Երևանից դեպի Ստեփանծմինդա գյուղաքաղաք (նախկին Կազբեգի): Ստեփանծմինդան գտնվում է Թերեք գետի աջ ափին՝ Կազբեկ լեռան փեշերին: Գյուղի դիրքն ինքնին գեղատեսիլ է: Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1750 մ:

Ստեփանծմինդա

Ստեփանծմինդա գյուղն ու Կազբեկ լեռը

Օր 2: Գերգեթի վանք և Կազբեկի դիտակետ

Առավոտյան նախաճաշից հետո կիրականացնենք արշավ դեպի Կազբեկի լանջին գտնվող Գերգեթի վանք և կշարունակենք ճանապարհը դեպի այն կետը (2940 մ), որտեղից Կազբեկ լեռը հայտնվում է ափի մեջ: Այստեղից կտեսնենք Կազբեկն իր ողջ վեհությամբ:

Գերգեթի վանք

Գերգեթի վանք

Երթուղու երկարությունը՝ 16 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ

Օր 3: Ջրվեժ և հանքային աղբյուր

Երկար ճանապարհից ու հագեցած արշավից հետո երրորդ օրը կլինի թեթև արշավ և լոգանք հանքային ջրում: Նախաճաշից հետո կուղևորվենք Թերեկի ձախ ափին գտնվող Դարյալի կիրճ և կիրականացնենք արշավ դեպի Գվելեթի ջրվեժ:

Այնուհետև կուղևորվենք տեղացիների սիրված վայրերից մեկը՝ հանքային ջրի լողավազան:

Օր 4: Չաուխիի լեռնանցք

Վաղ առավոտյան ուղևորվում ենք փոքրիկ գյուղ, որտեղ հնարավոր է հասնել միայն ամենագնաց մեքենաներով: Սկսում ենք արշավ Վրաստանի ամենագեղատեսիլ լեռներից մեկի՝ Չաուխիի լանջերով: Այս երթուղին հնարավորինս մոտենում է Չաուխի լեռանը: Սա այն վայրն է, որտեղից երևում է Չաուխի լեռն իր ողջ վեհությամբ: Լեռնանցքը գտնվում է 3300 մետր բարձրության վրա և այստեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Կովկասյան լեռներն ու Չաուխիի հովիտը:

Չաուխիի լեռնանցք

Չաուխիի լեռնանցք

Երթուղու երկարությունը՝ 17 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ

Օր 5: Վերադարձ

Վերադառնում ենք Երևան: Ճանապարհին կունենանք կանգառ Թբիլիսիում: Կզբոսնենք քաղաքի գեղատեսիլ վայրերով, կտեսնենք Թբիլիսիի հայկական թաղամաս Հավլաբարը: Այնուհանդերձ կայցելենք «Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն»:

 

Արժեք  

290$  /համարժեք դրամ/

 

Գիշերակաց

Բոլոր գիշերակացները լինելու են հյուրատներում

Տրանսպորտ

Mitsubishi Delica մակնիշի ամենագնաց մեքենա

Արժեքի մեջ ներառված է՝

Տրանսպորտ

Ուղեկցորդի ծառայություն

Գիշերակաց հյուրատանը

 

Արժեքի մեջ ներառված չէ

Ճանապարհորդության արժեքի մեջ միայն սնունդը ներառված չէ: Հյուրատանը կարող ենք օգտվել խոհանոցից և պատրաստել մեր ուզածը (բնակավայրերում կան և՛ խանութներ, և՛ արագ սննդի կետեր մատչելի գներով, այնպես որ սննդի հարցը հեշտ լուծելի է)

Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք` 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին 

 

Արշավ Հայկական լեռնաշխարհում

Արշավ Հայկական լեռնաշխարհում / Վարագ և Մարաթուկ

Մայիսի 28-ից հունիսի 3-ը արշավ Արևմտյան Հայաստանում (7 օր 6 գիշեր):

Արկածների և լեռների սիրահարներին առաջարկում ենք միանալ մեր էքսպեդիցիոն ճանապարհորդությանը դեպի Հայկական լեռնաշխարհի սիրտը` Վարագից մինչև Մարաթուկ:

Այցելելու ենք հայտնի և անհայտ վայրեր, լողալու ենք Վանա լճում, շփվելու ենք տեղացիների հետ, բարձրանալու ենք Վասպուրականի հայտնի Վարագ լեռը (3200 մ), որտեղից բացվում է տեսարան դեպի Վանա լիճն ու շրջակա լեռնաշխարհը, գագաթից կիջնենք Վարագա լեռան արևմտյան լանջին գտնվող Վարագավանք: Շրջանցելով Վանա լիճը հարավից կուղևորվենք դեպի Մուշ և Սասուն: Բարձրանալու ենք նաև Սասնա լեռների ամենաբարձր գագաթը՝ Մարաթուկ լեռը (2967 մ):

Ունենալու ենք 3 գիշերակաց վրաններում և 3 գիշերակաց հյուրանոցներում:

Օր 1: Երևան –Բայազետ

Երևանից շարժվում ենք գիշերը: Բավրայի անցակետով մտնում ենք Վրաստան և նորաբաց վրաց-թուրքական անցակետով մտնում ենք Թուրքիայի տարածք: Առաջին կանգառը լինելու է Ծովակ Հյուսիսո (Չըլդըր) լճի ափին: Այնուհետև ուղևորվում ենք դեպի Բայազետ: Գիշերակացը հյուրանոցում:

Ծովակ Հյուսիսո

Ծովակ Հյուսիսո

Օր 2: Բայազետ — Վան

Երկրորդ օրը վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի Վանա լիճ: Կշրջենք Վան քաղաքում, կծանոթանանք բնական ու պատմական հուշարձաններին: Գիշերակացը հյուրանոցում:

Օր 3: Վերելք Վարագ լեռ

Վաղ առավոտյան ուղևորվում ենք Վարագ լեռան արևմտյան լանջի ամենահարմար հատվածը, որտեղից պետք է սկսենք վերելքը:

Վարագ լեռ

Վարագ լեռ

Բարձրությունը ծովի մակարդակից ՝ 3200 մ

Հարաբերական բարձրությունը՝ 1150 մ

Արշավի երկարությունը՝ 13 կմ

Գիշերակացը Վանա լճի ափին վրաններով:

Վանա լճի լուսաբացը

Վանա լճի լուսաբացը

Օր 4: Վան – Սասուն

Վանա լճում լողալուց հետո ուղևորվում ենք Սասունի տարածքշրջան:

Գիշերակացը վրաններում:

Օր 5: Վերելք Մարաթուկ լեռ

Բարձրությունը ծովի մակարդակից ՝ 2967 մ

Հարաբերական բարձրությունը՝ 1300 մ

Գիշերակացը վրաններում:

Մարաթուկ լեռը

Մարաթուկ լեռը

Օր 6: Սասուն – Մուշ — Կարս

Առավոտյան ուղևորվում ենք Մուշ: Ծանոթանալով տեղի բնական ու պատմամշակութային հուշարձաններին կուղևորվենք Կարս:

Գիշերակացը հյուրանոցում:

Սուլուխի կամուրջը

Սուլուխի կամուրջը

Օր 7: Կարս – Անի — Երևան

Կարսի փողոցներով զբոսնելուց հետո ուղևորվում ենք Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անի: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Երևան:

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), ջրաման, դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ նախատեսված քայլքի համար:

Մասնակցության արժեքը` 290$ (համարժեք դրամ)

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտը

Ուղեկցորդի ծառայությունը
Մուտքի վիզայի գումարը
2 գիշերակաց հյուրանոցում
2 նախաճաշ

Անիի մուտքավճարը

Նավի տոմսը և Աղթամարի մուտքավճարը
Վրանների տրամադրումը

Սնունդը արժեքի մեջ ներառված չէ: Ճանապարհներին կան արագ սնման կետեր: Վրանային ճամբարի համար անհրաժեշտ սնունդը կարող ենք գնել տեղում: Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

Մեր հետ առաջին անգամ մասնակցելու դեպքում պետք է անցնեք հետևյալ հղումով և լրացնեք տեղեկացված համաձայնությունը

Ծանոթացեք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացեք մեր նախորդ արշավներին

 

 

 

Վերելք Կազբեկ լեռ

Վերելք Կազբեկ լեռ

Կազբեկ հանգած հրաբուխը Կովկասյան լեռների բարձր ու գեղեցիկ լեռներից է: Գտնվում է Վրաստանի և Ռուսաստանի սահմանին:

Օգոստոսի 22-26

Ալպինիստական բարդությունը՝ 2A

Արշավի տևողությունը՝ 5 օր, 4 գիշեր

Վերելքն իրականացնելու ենք 2018 թ.-ի օգոստոսին՝ Վրաստանի կողմից: Վրանային գիշերակաց չի սպասվում: Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով:

Կազբեկ

Կազբեկ

Ծանոթացեք ծրագրին ըստ օրերի:

Օր 1: Երևան – Ստեփանծմինդա

Առաջին օրը վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք Ստեփանծմինդա գյուղ: ճանապարհին կլինի կանգառ Թբիլիսիում: Երեկոյան կհասնենք Ստեփանծմինդա և կտեղավորվենք հյուրատանը:

Կազբեկ

Կազբեկը Ստեփանծմինդա գյուղից

Օր 2: Ստեփանծմինդա – Ծմինդա Սամեբա – Մետեոկայան

Առավոտյան ամենագնաց մեքենայով կգնանք մինչև Ծմինդա Սամեբա վանք, որը գտնվում է 2200 մ բարձրության վրա: Այստեղից կսկսենք վերելքը դեպի Կազբեկի մետեոկայան, որը գտնվում է 3700 մետր բարձրության վրա: Վերելքն իրականացնելու ենք թեթև ուսապարկերով, որոնց մեջ լինելու է միայն ճանապարհին անհրաժեշտ իրերը: Մնացած իրերը (սնունդ, քնապարկ, կատվիկներ, սառցահատ, շորեր և այլն) փոխադրվելու են ձիերով:

Գիշերակացը մետեոկայանում:

Կազբեկ մետեոկայան

Կազբեկ մետեոկայան

Օր 3: Ակլիմատիզացիա

Այս օրը կունենանք ակլիմատիզացիոն վերելք և կվերադառնանք կացարան: Հանգստանում ենք, պատրաստվում վերելքի:

Գիշերակացը մետեոկայանում:

Կազբեկ

Կազբեկ

Օր 4: Վերելք կազբեկ լեռ 5047 մ

Գիշերը ժամը 2-ին սկսում ենք վերելքը դեպի գագաթ: Կացարանից մինչև գագաթ վերելքը տևում է մոտ 11 ժամ: Կացարան վերադառնալուց հետո կարող ենք իջնել մինչև Ծմինդա Սամեբա վանական համալիր:

Կազբեկ

Կազբեկ

Օր 5: Վերադարձ

Վաղ առավոտյան կացարանից սկսում ենք իջնել դեպի Ծմինդա Սամեբա վանք: Ծանր իրերը իջեցնում ենք ձիերով: Մեզ հետ ունենում ենք միայն փոքր ուսապարկ: Վանքի մոտից ամենագնաց մեքենաներով կիջնենք մինչև Ստեփանծմինդա գյուղ և կուղևորվենք Երևան:

Կազբեկ

Կազբեկ

Վատ եղանակի դեպքում հնարավոր է պահանջվի հավելյալ գիշերակաց լեռան վրա:

Անհրաժեշտ պարագաների ցանկ

Մեր նախորդ վերելքի լուսանկարներն ու տեսանյութը կարող եք դիտել այստեղ — Վերելք Կազբեկ լեռ

Արժեքը՝ 290$

Արժեքի մեջ ներառված է՝

Ուղեկցորդի ծառայությունը

Տրանսպորտը

Ամենագնաց մեքենաների վարձակալությունը

Ձիերի վարձակալությունը

Հյուրատունը (1 գիշեր)

Նախաճաշ հյուրատանը

Մետեոկայանի (կացարան) վճարը

Կազբեկ ուղևորվելուց առաջ մասնակիցների հետ կլինեն լեռնային վերելքներ Հայաստանի տարածքում: Կազբեկ կուղևորվեն միայն փորձ ունեցողները:

Արժեքի մեջ սնունդը ներառված չէ: Յուրաքանչյուր մասնակից ինքը պետք է պատրաստի իր սնունդը: Վերելքից առաջ միասին կանենք գնումները: Մետեոկայանում կա խոհանոց, որտեղ կարող ենք պատրաստել մեր սնունդը:

 

Սվանեթ / Արշավ Վրաստանում

Սվանեթ / Արշավ Վրաստանում

Սվանեթի արշավը մեր ամենագեղեցիկ և հագեցած արշավային ուղղություններից է: Այն սկսել ենք կազմակերպել 2013-ից: Ամեն տարի ավելի կատարելագործել ենք ծրագիրը և այս տարի առաջարկում ենք միանալ 2018 թ-ի ճանապարհորդությանը,որը տեղի կունենա օգոստոսի 21-ից 26-ը:

Ճանարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Այն կհետաքրքրի ինչպես փարձառու արշավականներին այնպես էլ սկսնակներին: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն պետք չի: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրատներում:

Եթե հետաքրքրեց ուրեմն ծանոթացեք մանրամասներին:

Սվանեթ / Վրաստան

Սվանեթ / Վրաստան

Սվանեթը Վրաստանի հյուսիս-արևմտյան պատմական շրջանն է: Տարածվում է Ինգուրի գետի բարձրալեռնային հովտի վերին հոսանքում: Վերին Սվանեթը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայտնի է իր ճարտարապետական գանձերով (մասնավորապես 9-12-րդ դարում կառուցված աշտարակ-ամրոցներով, որոնք մինչ օրս բնակելի են) և աննկարագրելի բնության հրաշքներով (սարեր, ձորեր, ջրվեժներ, սառցադաշտեր, լեռնանցքներ և այլն):

սվանեթ

Ուղևորության տևողությունը` 6 օր, 5 գիշեր

Օր 1: Աշտարակների քաղաք

Վաղ առավոտյան Երևանից մեկնում ենք Վերին Սվանեթի կենտրոն` Մեստիա: Մեստիա կհասնենք ուշ երեկոյան: Ժամանակի առկայության դեպքում կզբոսնենք Մեստիայով, կծանոթանանք այդ ինքնատիպ աշտարակներով քաղաքին և կհամտեսենք սվանական ուտեստները: Ի դեպ աշտարակ-ամրոցները երեկոյան շատ գեղեցիկ լուսավորված են լինում:

Մեստիա

Մեստիա

Օր 2: Ճալաադի սառցադաշտ

Առավոտյան կայցելենք սվանների պատմության և ազգագրության թանգարան, կծանոթանանք տեղական կենցաղին և կիմանանք ինչ նպատակով են կառուցվել աշտարակները: Այնուհետև կիրականացնենք արշավ դեպի Ճալաադի սառցադաշտ:

Ճալաադիի սառցադաշտ

Ճալաադիի սառցադաշտ

Օր 3: Սվանեթը թռչնի թռիչքի բարձրությունից

Առավոտյան այցելում ենք աշխարհահռչակ լեռնագնաց Միխաիլ Խերգիանիի տուն-թանգարան, որտեղ կծանոթանանք խորհրդային լեռնագնացության մի հատվածին` Խերգիանիի կենսագրությանը, կտեսնենք ինչ պայմաններում են ապրել սվանները և ինչ նպատակով են կառուցել այդ բնակելի ամրոց-աշտարակները:

Ի դեպ Խերգիանիի տուն-թանգարանում մենք արդեն ստեղծել ենք մի անկյուն, որտեղ ներկայացված են սովետական ժամանակաշրջանի հայկական լեռնագնացության մի քանի նմուշ:

Մեր առաջին պաշտոնական այցը

Մեր առաջին պաշտոնական այցը

Այնուհետև կիրականացնենք արշավ դեպի Մեստիայի հանրահայտ «Խաչ»-ը, որը գտնվում է բարձր տեղանքում և այնտեղից բացվում են անկրկնելի տեսարաններ դեպի Կովկասյան լեռների տարբեր ճյուղավորումները, իսկ ներքևում երևում են Սվանեթի գյուղերը:

Սվանեթը թռչնի թռիչքի բարձրությունից

Սվանեթը թռչնի թռիչքի բարձրությունից

Օր 4: Ուշգուլի

Առավոտյան ամենագնաց մեքենաներով ուղևորվում ենք դեպի Սվանեթի ամենաբարձր բնակավայրը՝ Ուշգուլի: Այստեղից կիրականացնենք արշավ դեպի Շխարայի սառցադաշտ: Շխարան Վրաստանի ամենաբարձր լեռն է:

Ուշգուլի

Ուշգուլի

Օր 5: Շդուգրա ջրվեժ և Ուշբայի սառցադաշտ

Առավոտյան մեկնում ենք Բեչո: Այստեղ մի փոքրիկ գյուղից սկսում ենք մեր արշավը դեպի Շդուգրա ջրվեժ, որը գահավիժում է մոտ 150 մ բարձրությունից: Այն գտնվում է Ուշբա լեռան հյուսիս-արևմտյան լանջերին, որը սահմանակցում է Ռուսաստանի Դաշնության Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության հետ:

Ջրվեժի գեղեցկությամբ կհիանանք հեռվից:

Շդուգրա ջրվեժը

Շդուգրա ջրվեժը

Ջրվեժը տեսնելուց հետո կշարունակենք մեր արշավը մինչև Ուշբայի սառցադաշտ: Այստեղ բացի սառցադաշտ տեսնելուց կտեսնենք նաև Կովկասյան լեռների ամենահայտնի լեռներից մեկը՝ Ուշբան այլ անկյան տակ:

Ուշբա լեռան լանջին

Ուշբա լեռան լանջին

Օր 6: Վերադարձ

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք դեպի Երևան: Վերադարձի ճանապարհին կլինեն կանգառներ Զուգդիդիում, Բորժոմիում և Ախալքալաքում:

Արժեքը` 255 $ /համարժեք դրամ/ 

Գինը հաշվարկված է 11-15 մասնակցի համար

5-7 մասնակցի դեպքում արժեքը կկազմի 290 $ /համարժեք դրամ/

Արժեքի մեջ ներառված է՝

Տրանսպորտ

Ուղեկցորդի ծառայություններ

Գիշերակացը հյուրատներում (Թբիլիսի, Մեստիա)

Ուշադրություն

Ճանապարհորդության արժեքի մեջ միայն սնունդը ներառված չէ: Հյուրատանը կարող ենք օգտվել խոհանոցից և պատրաստել մեր ուզածը (բնակավայրերում կան և խանութներ և արագ սնման կետեր մատչելի գներով, այնպես որ սննդի հարցը հեշտ լուծելի է)

Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք` 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին 

Սվանեթի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար ստորև դիտեք մեր նախորդ արշավների լուսանկարները

«Մերն է» լեռնային նախագիծ

«Մերն է» Լեռնային նախագիծ

Հայկական աշխարհագրական նախագիծը շեշտը դնում է բնական հուշարձանների և աշխարհագրական օբյեկտների հետ ծանոթությանը: Հայաստանի նման ռելիեֆ ունեցող երկրում մեր բնության հետ ծանոթանալու և ակտիվ հանգստի լավագույն միջոցն ենք համարում լեռնային տուրիզմը:

Անցած տարիների մեր գործունեության ընթացքում հնարավորություն ունեցանք բացահայտելու մեր համար շատ բնության հրաշքներ: Հետևելով մեր որդեգրած լեռնային արշավներին և համախմբելով շատ լավ մարդկանց, ովքեր սիրում են լեռները և կիսում են մեր հայացքները, առաջարկում ենք շարունակել լեռնագնացությունների շարքը` բարձրանալով Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները:

Լեռնաշղթաների ամենաբարձր կետերը

Բարձրանալու ենք հայկական լեռնաշղթաների, բարձրավանդակների, լեռնավահանների ու լեռնազանգվածների ամենաբարձր կետերը Ջավախքից մինչև Դիզակ: Արկածներ որոնողներին հատկապես կհետաքրքրի այս ծրագրում տեղ գտած էքսպեդիցիոն բնույթ կրող արշավները: Այսինքն բարձրանալու ենք և ուսումնասիրենք լեռներ, որոնց մասին գրեթե տեղեկություն չունենք: Բացահայտելու ենք մեզ համար նոր բարձունքներ, ծանոթանանք բնաշխարհին, հարակից գյուղերին, բնակչությանը, բնական ու պատմամշակութային հուշարձաններին:

Ծրագիրը բաց է բոլոր արշավականների, լեռների սիրահարների համար: Մասնակցել կարող եք ձեր նախընտրած արշավին:

Պատրաստվում ենք բարձրանալ

Ստորև ներկայացվում է լեռների ցանկը` լեռնաշղթա – բարձր կետ սկզբունքով: Հաջորդականությունը պատահական է:

Վիրահայոց լեռներ – Լալվար 2543 մ

Շիրակի լեռներ — Ցուլասար 2556 մ

Բազումի լեռներ – Ուրասար 2992 մ

Միափորի լեռներ – Միափոր 2993 մ

Փամբակի լեռներ – Թեժ լեռ 3101 մ

Արագած լեռնազանգված – Հյուսիսային գագաթ 4090 մ

Ծաղկունյաց լեռներ – Թեղենիս 2851 մ

Արեգունու լեռներ – Պուտաքար, Կարկտասար 2743 մ

Արջաքարի լեռներ — Արտանիշ 2460

Գեղամա լեռնավահան – Աժդահակ 3597 մ

Քարկատարի լեռներ — Քարկատար լեռ 2961 մ

Ուրծի լեռներ – Ուրծ 2445 մ

Ծղուկի լեռնազանգված – Թրասար 3594 մ

Իշխանասար լեռնազանգված — մեծ Իշխանասար 3550 մ

Արայի լեռ լեռնազանգված — 2605մ

Բարգուշատի լեռներ – Արամազդ 3392 մ

Խուստուփ-Կատարի լեռնազանգված – Խուստուփ 3210 մ

Կարմրակողի լեռներ — Կարմրակող լեռ 2712 մ

Գուգարաց լեռներ – Դժարսար 2244 մ

Բովաքարի լեռներ — Բովաքար 3016 մ

Վարդենիսի լեռներ – Վարդենիս 3522 մ

Մեղրու լեռներ — Բաղացսար 3249 մ

Արցախի լեռներ — Կուսանաց լեռ 2832 մ, Մեծ Քիրս 2724 մ, Դիզափայտ 2478 մ

Գնդասար լեռնազանգված — Գնդասար 2878 մ

Իջևանի լեռներ — Սառցապատ 2532 մ

Արջուտի թամքոց լեռներ — Նժույգ լեռ 2470 մ

Արևելյան Սևանի լեռներ – Ծարասար 3427 մ

Թեքսարի լեռներ – Սեմասար 3379 մ

Տասանորդի լեռներ — Տասանորդ լեռ 2535 մ

Սպիտակի լեռներ — Փոքր Թոդոր լեռ 2540 մ

Արջանոցի լեռներ — Ձոր լեռ 2628 մ

Կոտուցի լեռներ — Կոտուց լեռ 2061 մ

Վահագնի լեռներ — Քարհատ լեռ 2230 մ

Հայաստանի լեռնաշղթաների ցանկին կարող եք ծանոթանալ Հայաստանի լեռներն ու նրանց բարձր գագաթները հոդվածում