Վերելք Արարատ լեռ

Վերելք Արարատ լեռ 2021

Մեր ընկերությունը 2014 թ.-ից իրականացնում է վերելքներ դեպի Արարատ լեռ: Հարյուրավոր մասնակիցներ արդեն կիսել են իրենց երազանքի վերելքը մեզ հետ:

2021 թ-ի հուլիս և օգոստոս ամիսներին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 043 00 5165 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին:

Տևողությունը` 7 օր, 6 գիշեր

Վերելք Արարատ լեռ

Վերելք Արարատ լեռ

Վերելքի օրերը՝

Հուլիսի 25-31․2020

Օգոստոսի 2-8․2020

Օգոստոսի 14-20․2020

Օգոստոսի 23-29․2020

Սիփան Գրիգի նկարահանած ֆիլմը  Արարատի մեր վերելքներից մեկի մասին

Օր 1: Երևան – Անի – Բայազետ

Երևանից շարժվում ենք գիշերը: Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։

Ծովակ Հյուսիսո

Ծովակ Հյուսիսո

Առաջին կանգառը կլինի Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Բայազետ:

Գիշերակացը հյուրանոցում:

Անի

Անի

 

Օր 2: Առաջին Ճամբար / 3200 մ /

Բայազետի հյուրանոցից մեքենաներով կսկսենք մոտենալ Մասիսին: Մեքենան մեզ կհասցնի մինչև 2200 մ բարձրություն: Այստեղից մինչև 3200 մ կլինի քայլարշավ (4-5 ժամ): Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով: Գիշերակացը՝ վրաններում:

Վերելք Արարատ լեռ

Վերելք Արարատ լեռ

 

Օր 3: Երկրորդ ճամբար /  4200 մ /

Վերելք 3200-4200: Տևողությունը 4-5 ժամ: Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով: Գիշերակացը վրաններում:

Վերելք Արարատ լեռ

Վերելք Արարատ լեռ

 

Oր 4: Արարատի գագաթ / 5165 մ /

Գիշերը սկսում ենք վերելքը դեպի գագաթ (6-7 ժամ): Գագաթից վերադառնում ենք 4200 մ, հանգստանում ենք, հավաքում ենք իրերը և իջնում մինչև 3200 մ: Գիշերակացը առաջին ճամբարում:

Վերելք Արարատ լեռ

 

Օր 5: Բայազետ

Առավոտյան նախաճաշից հետո իջնում ենք մինչև 2200 մ, որտեղից մեքենաները մեզ կտեղափոխեն Բայազետ: Օրվա երկրորդ կեսին կայցելենք Իսահակ Փաշայի պալատ և Դարոյնքի բերդ: Երեկոյան բոլորս միասին կնշենք Արարատի վերելքը: Գիշերակացը Բայազետի հյուրանոցում:

Իսահակ փաշայի պալատը

Իսահակ փաշայի պալատը

Օր 6: Բայազետ – Վան

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Վան: Ճանապարհին կայցելենք Բերկրիի ջրվեժ: Վանում կայցելենք Վանա կատուների բուծարան: Կտեսնենք Վանի բերդը: Կնավարկենք դեպի Աղթամար կղզի: Կլողանք Վանի կապուտակ ջրերում: Կճաշակենք հանրահայտ Վանա տառեխը: Երեկոյան վերադարձ Բայազետ: Գիշերակացը հյուրանոցում:

Բերկրիի ջրվեժ

Բերկրիի ջրվեժ

 

Օր 7: Բայազետ – Կարս – Երևան

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Կարս: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Վարդանի կամուրջը:

Վերադարձ Երևան:

Կարս

Առաքելոց վանքն ու Կարս քաղաքի համայնապատկերը

 

Բայազետում մեզ կդիմավորեն տեղացի փորձառու ուղեկցորդներ:

 

Մասնակցության արժեքը՝ 820 $ (համարժեք դրամ)

 

Արժեքի մեջ ներառված է`

  • Տրանսպորտ
  • Հյուրանոց
  • Սնունդ վերելքի ողջ ընթացքում
  • Հյուրանոցի նախաճաշերը
  • Ուղեկցորդների ծառայությունները
  • Վիզայի արժեքը ՀՀ քաղաքացիների համար
  • Բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
  • Վրանների, ներքնակների, կատվիկների տրամադրումը
  • Ձիերի վարձակալությունը
  • Արարատ բարձրանալու վկայական (հավաստագիր «Հայկական աշխարհագրական նախագծի» և «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» կողմից)

 

Ինչպե՞ս պատրաստվել Արարատի վերելքին

 

Մեկնելուց առաջ կլինեն հավաքներ և նախապատրաստական վերելքներ, որոնց ընթացքում կպատասխանենք մասնակիցների բոլոր հարցերին:

6 պատճառ, թե ինչու՞ պետք է բարձրանալ Արարատ հենց մեզ հետ

 

  1. Մենք մասնագիտացված ենք արշավների և լեռնագնացության բնագավառում
  2. Կազմակերպել ենք 600-ից ավել արշավ և լեռնային վերելք Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս այդ թվում Կազբեկ և Էլբրուս:
  3. Արդեն իսկ 200-ից ավել մասնակիցներ մեր հետ բարձրացել են Արարատի գագաթ
  4. Խումբը ղեկավարում են միայն փորձառու լեռնային ուղեկցորդներ
  5. Աշխատում ենք տեղացիների հետ, ովքեր ունեն Արարատի վերելքի կազմակերպման երկար տարիների փորձ
  6. Ողջ տարվա ընթացքում կազմակերպում ենք նախապատրաստական վերելքներ, բոլոր մասնակիցների հարցերին տալիս ենք սպառիչ պատասխաններ գործնականում փորձի փոխանակման շնորհիվ

Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 043 00 51 65 կամ գրեք ֆեյսբուքում

Լուսաբացն Արարատից

Ֆիլմի հեղինակ Լուիզա Վարդանյան

Արարատվածներ — ԲԼՈԳ

Վերելք Արարատ / Մհեր Պարույրյան
Վերելք Արարատ / Աստղիկ Թորոսյան
Վերելք Արարատ / Նարեկ Ղարիբյան
Վերելք Արարատ / Միքայել Ավետիսյան
Վերելք Արարատ / Լիլիթ Հովհաննիսյան
Վերելք Արարատ / Դիաննա Կոջոյան
Վերելք Արարտ / Լիաննա Առաքելյան
Վերելք Արարատ/Սվետա Թորոսյան

 

Մեկնաբանություններ