Armenian Geographic

Տասանորդի լեռներ

Լեռներ Արարատի մարզում,  Գեղամա  լեռների  հվ-արմ. ճյուղավորություններից, Վեդի գետի և նրա ձախ վտակ Շաղափի սելավի ջրբաժանը: Երկարությունը` 12 կմ: Առավելագույն բարձրությունը`  Տասանորդ լեռ (2535 մ):   Բարձր գագաթներից է     Բերդիքար լեռ (2290 մ):

Լեռնաշղթան հիմնականում կազմված է կարբոնատային ապարներից՝  կրաքարեր, գիպսեր, որի պատճառով էլ այստեղ առկա են ռելիեֆի կարստային ձևեր՝ հիմնականում քարանձավներ:

Լեռնաշղթայի հարավահայաց լանջերը մասնատված են Ելփին և Չիվա ժամանակավոր գործող հոսքերով: Այստեղ տիրապետում են բեդլենդները: Հյուսիսահայաց լանջերը իջնում են դեպի Արմիկի գոգավորություն, որտեղ ժամանակավոր գործող մի շարք վտակներ միախառնվելով ձևավորում են Վեդի գետը:

Մեկնաբանություններ