Թորթումի ջրվեժ

Թորթում

Թորթում գետը Օլթի գետի ձախ վտակն է։ Սկիզբ է առնում Կոփա լեռնաշղթայի արևելյան լանջերից։ Երկարությունը մոտ 112 կմ է: Հոսում է հարավ արևմուտքից հյուսիս արևելք, ընդունում է բազմաթիվ վտակներ, անցնում խոր կիրճով, ապա Թորթում լճով։ Թորթումի հովտում տեղի ունեցած փլուզման արդյունքում գետն արգելափակվել է առաջացնելով Թորթումի լիճը: Լիճն ուի 8 կմ երկարություն և 1 կմ լայնություն, խորությունը՝ 100 մ:

Թորթումի կիրճ

Թորթումի կիրճ

Թորթումի լիճ

Թորթումի լիճ

Բացի այս լճից փլուզման արդյունքում ձևավորվել են ևս մի քանի փոքրիկ լճեր, որոնք աչքի են ընկնում ջրի պարզությամբ և կապույտ գույնով:

Թորթումի ջրվեժ

Թորթումի ջրվեժ

Դուրս գալով լճից գետն առաջացնում է 25 մ լայնությամբ և 50 մ բարձրությամբ ջրվեժ։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝մայիս-հունիս ամիսներին։ Թորթումի ավազանը Հայկական լեռնաշխարհի գեղատեսիլ վայրերից է։

Լուսանկարները՝ Նորայր Հովհաննիսյանի և Տիգրան Շահբազյանի

Comments

comments