Հայկական առաջին խումբն Արարատի գագաթին
2024 թվականի սեպտեմբերի 26-ին ArmGeo-ի գրասենյակում հանդիպում կայացավ առաջին հայկական արշավախմբի մասնակիցների հետ, ովքեր բարձրացել են Արարատ լեռան գագաթը։ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի ալպինիստների մի խումբ, որի կազմում էին Ա. Աղաբաբյանը, Գ. Տատուրյանը, Հ. Տոնոյանը և Ա. Մայիլյանը, բարձրացավ Արարատ լեռան գագաթը՝ այդ նվաճումը նվիրելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը։ Հանդիպման ընթացքում նրանք պատմեցին իրենց 1991 թվականի իրականացրած վերելքի մասին։ Խոսեցինք ոչ միայն Արարատի վերելքի, այլև ԽՍՀՄ տարիներին լեռնագնացության և նրանց փորձի մասին։
Դիտեցինք նաև Սաշա Մայիլյանի կողմից նկարահանված կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում էր Արարատ լեռան վերելքի ընթացքի մասին։
Հանդիպման ավարտին Տիգրան Վարագը հյուրերին նվիրեց իր «Լեռնային կղզի» գիրքը։







