Ջրաշուշանների լիճ I Դորբատավանք
Հրավիրում ենք նորովի բացահայտել ջրաշուշանների կախարդական աշխարհը։ Այս ծրագիրն անում ենք տարին մեկ անգամ։
Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիս Պողոսյանը։
Այս անգամ մեր ուղին տանում է դեպի Սարատովկա գյուղի Ջրաշուշանների լիճ։
Հայաստանում կա ընդամենը երկու լիճ, որտեղ աճում են ջրաշուշաններ, և այս անգամ մենք կայցելենք այն լճերից մեկը, որը քիչ մարդկանց է հայտնի ու ավելի քիչ այցելվող է։
Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և խստիվ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է այն քաղել:
Քայլարշավի ընթացքում կտեսնենք նաև այլ լճեր, որտեղ բացված կլինեն ջրային մեկ այլ բույսի՝ «Հարսնամատ կեղծ» անվամբ գեղեցիկ դեղին ծաղիկները։ Այն աչքի է ընկնում իր նրբագեղությամբ ու հաճախ շփոթվում է իսկական ջրաշուշանի հետ։
Վայելելով ջրաշուշանների գեղեցկությունը կուղևորվենք տեսնելու Դորբատավանք (VI-րդ դար), որը համարվում է Գուգարքի ճարտարապետական դպրոցի յուրօրինակ վանքերից մեկը:
Տուրի շրջանակներում կայցելենք նաև Մայորի ձոր, որտեղից աննկարագրելի գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Ձորագետի կիրճ։
Արշավը հարմար է սկսնակ արշավականների համար։
Ճանապարհին կանգառ կունենանք ֆուդ կորտում։
Երթուղու երկարությունը՝ 7կմ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 08։00
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Ուղեկցորդների ծառայություն
Տրանսպորտ
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար): Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
















