Սիս լեռ
Սիս լեռը կամ «Փոքր Մասիսը» գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Հայկական պար լեռնահամակարգում։ Բարձրությունը 3896 մետր է։
Սիս լեռը Արարատ լեռնազանգվածի փոքր, կոնաձև գագաթն է, որը տեղակայված է Արարատյան դաշտի հարավային եզրին՝ Արաքս գետի աջափնյակում։ Ըստ Հ․ Գաբրիելյանի Մեծ և Փոքր Մասիսները մինչ 2400 մ բարձրությունն ունեն միասնական հիմք պատվանդան, ավելի բարձրում դառնում են առանձին կոներ, որոնք իրար են կապվում «Նահապետի» թամքոցով։
2014 թվականից սկսած մենք ամեն տարի կազմակերպում ենք Մասիս լեռան վերելքներ։ Սակայն Սիս լեռը երկար տարիներ հասանելի չէր արշավականների համար։ Վերջերս Սիս լեռան վերելքները դարձան թույլատրելի, և այժմ մենք արդեն կազմակերպում ենք նաև արշավներ դեպի Սիս լեռ։


















