Արշավ դեպի Արփի լիճ
Կիրակի՝ 24.08.25
Ուղևորվում ենք տեսնելու Շիրակի բարձրալեռնային սարահարթի գեղեցկուհի Արփի լիճը։ Արփի լիճը գտնվում է ծովի մակերևույթից 2025 մետր բարձրության վրա։ Այստեղ զով է նաև ամռան շոգ ամիսներին։
Լճի էկոհամակարգն իր լեռնային տափաստաններով, ենթալպյան մարգագետիններով, լճերով ու խոնավ տարածքներով յուրօրինակ է ողջ տարածաշրջանում։
Արշավը սկսելու ենք լճի ափին գտնվող Պաղակն բնակավայրից։ Պաղակնը համարվում է Հայաստանի Հանրապետության ամենացուրտ բնակավայրը։ Այստեղ գրանցվել է ՀՀ ամենացածր ջերմաստիճանը (-46):
Լճի ափով կքայլենք դեպի Կապուտկող հրաբխային գագաթը (2206 մ) և կիջնենք դեպի լիճ։ Ողջ ճանապարհի ընթացքում բացվում է տեսարան դեպի Արփի լիճն ու Եղնախաղի լեռները։
Արփի լճի ափին ժամանցից հետո կվերադառնանք ելման կետ։
Արշավը համրմար է նաև սկսնակ արշավականների համար։
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 200 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 7։30
Մասնակցության արժեքը` 12 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ բաժնում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։












