Արշավ Դեբեդի կիրճում․ Օձունից Հոռոմայր և Քոբայր
Իրականացնելու ենք թեթև քայլարշավ Դեբեդի կիրճում։ Քայլարշավը կանցնի Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկով, որտեղից բացվում են հիասքանչ տեսարաններ։ Աշնանային Լոռին իր գույներով և գեղեցկությամբ անտարբեր չի թողնի ոչ ոքի։
Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիս Պողոսյանը։
Նախ կայցելենք Օձուն գյուղ, որտեղ կտեսնենք Օձունի նշանավոր տաճարը։ Օձունի հուշարձանախումբը միջնադարյան Հայաստանի մշակութային կարևոր կենտրոններից մեկն է եղել։ Եկեղեցու պատմությանը ծանոթանալուց հետո կսկսենք մեր քայլարշավը։
Արշավի սկզբում կտեսնենք Ծիրանավոր-Ծաղկավանք եկեղեցին (V դար)։ Ըստ ավանդության՝ այն Ծաղկավանք է անվանվել մանկական ծաղիկ հիվանդությունը բուժելու զորության համար։ Կառույցի երկրորդ՝ Ծիրանավոր անվանումը կապված է ծիրանազգեստ Ս. Մարիամի պաշտամունքի հետ։
Այնուհետև գեղատեսիլ արահետով կիջնենք Դեբեդի կիրճ և կքայլենք դեպի Հոռոմայրի վանք։ Վանքը համարվում է միջնադարյան Հայաստանի կարևորագույն ճարտարապետական կառույցներից մեկը։
Վանքի պատմությանը ծանոթանալուց հետո կշարունակենք դեպի Դեբեդի կիրճում գտնվող ևս մեկ նշանավոր վանական համալիր՝ Քոբայրավանք։ Այն եղել է միջնադարյան Հայաստանի կարևորագույն գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը։
Քայլարշավը հարմար է սկսնակ արշավականների համար։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Սպիտակի ֆուդ-կորտում։
Արշավի երկարությունը՝ 9 կմ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 7։30
Մասնակցության արժեքը՝ 9 900 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ

















