Մանկական արշավ Դեբեդի կիրճում
ArmGeo մանկապատանեկան ակումբի հերթական ուղղությունը Դեբեդի կիրճն է։ Իրականացնելու ենք թեթև արշավ Լոռվա մարզում։
Արշավը սկսելու ենք Օձուն գյուղից։ Սկզբում կիջնենք դեպի միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարներից մեկը՝ Հոռամայրի վանքը։ Այնուհետև կշարունակենք ճանապարհը Դեբեդի ձորալանջով մինչև Քոբայրավանք։
Ողջ ճանապարհի ընթացքում բացվում են Լոռվա հրաշալի բնապատկերներ։ Արշավը գեղեցիկ է հատկապես տարվա այս սեզոնին։
Նախագծի նպատակն է երեխաների մոտ փոքրուց ձևավորել արշավային էթիկան և սերը դեպի բնությունը։ Արշավները բացի երեխաների մոտ ֆիզիկական ակտիվությունն ապահովելուց կրում են նաև ճանաչողական բնույթ։
Արշավները կօգնեն երեխաներին ճիշտ բաշխել կուտակված էներգիան, սովորել տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվել, ավելի ինքնուրույն լինել, ինչպես նաև ճանաչել Հայաստանի աշխարհագրությունն ու պատմությունը։
Երթուղու երկարությունը՝ 7 կմ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 08։00
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։














