Աշնանային Դսեղ
Ուղևորվում ենք Դսեղ՝ վայելելու Լոռվա աշնանային հրաշքն ու աննկարագրելի գույները։ Քայլելու ենք Դսեղի շրջանաձև արահետով, որը տարվա այս եղանակին պարզապես անկրկնելի է։ Երթուղին առանձնանում է իր անտառային հմայքով և պատմական կոթողներով։ Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիս Պողոսյանը։
Արշավը կսկսենք Դսեղ գյուղից և կուղևորվենք դեպի Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր եկեղեցին՝ կառուցված 13-րդ դարում Մամիկոնյանների տոհմի կողմից։ Այնուհետև, շարունակելով քայլարշավը, կխորանանք դեպի Մարցի ձոր։
Դուրս գալով Մարցի ձորից կտեսնենք «Սիրուն խաչ» խաչքարը, որի անվանումը խաչքարին տվել են տեղացիները՝ հազվագյուտ գեղեցկությունը շեշտելու համար։
Այստեղից նաև կտեսնենք Մարտիրոս Սարյանի «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» (1952) կտավի համայնապատկերը, որը պատկերված էր 5000 դրամանոց թղթադրամների վրա։
Մեզ սպասվում է բացահայտումներով լի օր։ Դսեղն աշնանը բոլորովին այլ է՝ նոր գույներով, նոր տրամադրությամբ։ Նույնիսկ եթե արդեն եղել եք Դսեղում այլ եղանակի, այս անգամ այն նորովի կբացահայտեք։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Սպիտակի ֆուդ կորտում։
Երթուղու երկարությունը՝ 9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 7։30
Մասնակցության արժեքը` 9 900 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։












