Աղավնավանք և Գոշի լիճ
Հրավիրում ենք միասին իրականացնել թեթև քայլարշավ և վայելել Տավուշյան անտառների աշնանային երանգները։
Կայցելենք և կտեսնենք անտառներում թաքնված Հայաստանի նշանավոր կոթողները։ Նախ անցնելով կենու անտառով կտեսնենք Աղավնավաքը՝ 12-13-րդ դարերի կիսավեր հայկական վանական համալիր, որը հայտնի է նաև Անապատ Սբ. Աստվածածին և Աղնաբաթի վանք անուններով։
Ծանոթանալով վանքի պատմությանը, կուղևորվենք Գոշ գյուղ, որտեղ կտեսնենք միջնադարյան Հայաստանի նշանավոր կոթողներից մեկը՝ Գոշավանքը։ Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը դեպի Գոշի լիճ՝ թաքնված անտառների գրկում։ Աշնան գույներով զարդարված բնությունը լճին տալիս է կախարդական տեսք։
Արշավը հարմար է սկսնակների համար։
Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիս Պողոսյանը։
Ընդհանուր կքայլենք 8 կմ
Հարաբերական բարձրությունը 400 մ
Հանդիպման վայրը՝ Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը՝ 8:00
Մասնակցության արժեքը` 9500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։












