Լոռվա գյուղերով․ Բգավոր, Սեդվի
Հրավիրում ենք միասին մասնակցել թեթև քայլարշավի նոր երթուղով և վայելել Լոռվա բնաշխարհի աննկարագրելի գեղեցկությունը։ Այս արշավը համադրում է բնության հիասքանչ տեսարանները և պատմամշակութային կոթողներին ծանոթանալու բացառիկ հնարավորությունը։
Քայլարշավը կսկսենք Աքորի գյուղից․ լեռնային արահետներով քայլելով կհասնենք Բգավոր վանք, որտեղից բացվում է անզուգական տեսարան դեպի Դեբեդի կիրճը։ Վանքը XIII դարում կառուցված եռանավ բազիլիկ եկեղեցի է և հայ-քաղկեդոնական ճարտարապետության հազվագյուտ օրինակներից մեկը։
Լալվարի լանջերով բարձրանալով՝ կհասնենք մեր քայլարշավի ամենաբարձր կետին, որտեղից կբացվի հիասքանչ համայնապատկեր․ Կաճաճկուտ գյուղը՝ շրջապատված լեռներով ու խաղաղ բնությամբ։
Շարունակելով մեր ճանապարհը՝ կուղևորվենք դեպի Սեդվու վանք, որը թաքնված է անտառների գրկում։ Վանքը ևս հայ-քաղկեդոնական է (XIII դար)։ Գլխավոր եկեղեցին՝ Սբ․ Նշանը, միանավ բազիլիկ եկեղեցի է։ Հաջորդ կանգառը կլինի Սեդվու միջնադարյան բերդը, որտեղ պահպանվել է ուղղանկյուն հատակագծով եռահարկ աշտարակ։
Ծանոթանալով վանքերի պատմությանը և վայելելով բնության չքնաղ տեսարանները՝ շրջանաձև երթուղով կվերադառնանք Աքորի գյուղ։ Սա եզակի հնարավորություն է բացահայտել Հայաստանի ամենաքիչ այցելվող, բայց ամենահիասքանչ անկյուններից մեկը։ Արշավը հարմար է սկսնակների համար։
Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիս Պողոսյանը։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ ֆուդ կորտում։
Արշավի երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մետր
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը՝ 07։30
Մասնակցության արժեքը` 9900 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Գիդի ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։













