Արամազդ լեռ
Մայիսի 23-24-ն իրականացնելու ենք վերելք Բարգուշատի լեռների ամենաբարձր կետը՝ Արամազդ լեռը (3399 մ)։
Օր 1։ Երևան – Արամազդի ճամբար
Մեր առաջին կանգառը լինելու է Որոտնավանքը։ Այնուհետև կտեսնենք 19-րդ դարում Վաղատին գետի վրա կառուցված Մելիք Թանգի կամուրջը, որտեղից նաև բացվում է տեսարան դեպի Որոտնաբերդը (5-րդ դար): Ճամբար հասնելուց առաջ կունենանք կանգառ Արզումանի կամրջի մոտ, որը կառուցվել է 1675 թվականին։
Վրանային ճամբարը լինելու է Բարգուշատի լեռների լանջերին։
Օր 2։ Վերելք Արամազդ լեռ (3399 մ)
Վաղ առավոտյան սկսում ենք վերելքը դեպի Արամազդի գագաթ։
Երթուղու երկարությունը՝ 14 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1200 մետր
- Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
- Քնապարկ
- Ներքնակ (կարեմատ)
- Ուսապարկ
- Ձեռնափայտեր
- Ջուր
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
- Զանգապաններ
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5 000 դրամ:
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 7։00
Մասնակցության արժեքը` 35 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ (4X4 ամենագնաց մեքենաներ)
Ուղեկցորդների ծառայություն
Վրանների տրամադրում
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մայիսի 19-ը, ժամը՝ 12։00-ն։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։













