Աստղաթափ + արևածագ․ Գութանասար
Կիրակի՝ 09․08․2026
Բարձրանում ենք Գութանասար, որպեսզի տեսնենք Պերսեիդային աստղաթափը, որը տիեզերական եզակի երևույթներից մեկն է։
Այս երևույթը տեսնելու լավագույն տարբերակը՝ սարեր բարձրանալն է կամ քաղաքից դուրս ուղևորվելը: Խորհուրդ է տրվում աստղաթափը դիտել՝ գտնվելով քաղաքից առնվազն 30 կմ հեռավորության վրա, քանի որ քաղաքի լուսավորությունը թույլ չի տա լիարժեք դիտարկել այս երևույթը։
Երկնաքարերը թռչում են ժամում մոտ 210 հազար կիլոմետր արագությամբ, և սկսում այրվել Երկրից՝ մոտ 70 կիլոմետր բարձրության վրա: Ամենամեծ երկնաքարերն այրվում են մի քանի վայրկյան՝ երկնքում թողնելով պայծառ լուսային հետքեր։ Բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, սկսած կեսգիշերից և ամբողջ գիշեր, կարող ենք դիտել վայր ընկնող երկնաքարեր մինչև 100 երկնաքար ժամում կամ 1-2 երկնաքար րոպեում։
Վայելելով աստղաթափի տեսարանը՝ շարունակելու ենք մեր վերելքը դեպի Գութանասարի գագաթ, որպեսզի արևի առաջին ճառագայթները դիմավորենք լեռան գագաթից։
* Խնդրում ենք գրանցվելիս հաշվի առնել, որ երևույթի տեսանելիությունը կախված է՝ եղանակից, որը վերահսկել կամ հստակ կանխորոշել հնարավոր չէ:
Երթուղու երկարությունը՝ 14 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Հանդիպման վայրը` Կոմիտասի Սիթի
Հանդիպման ժամը` 02։00
Մասնակցության արժեքը` 9 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

















