Մեր մասին
Հայկական աշխարհագրական նախագիծը հիմնադրվել է 2012 թվականին։ Այդ օրվանից ի վեր մենք կազմակերպել ենք ավելի քան 5000 քայլարշավ և լեռնային վերելք Հայաստանում և ողջ աշխարհում։ Կիրառության մեջ ենք դրել լեռների պատմական անվանումները, բարձրացել ենք Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթները, որի արդյունքում ստեղծել ենք լեռների մասին առաջին երկլեզու գիրքը՝ «Լեռնային կղզին»։
Կազմակերպել ենք նաև բազմաթիվ ուսուցողական սեմինարներ և միջոցառումներ։
Մեզ համար սա ավելին է, քան պարզապես աշխատանք։ ArmGeo-ն ապրելակերպ է։
Ի՞նչ գաղափարներ ենք մենք հետապնդում
Ես Տիգրանն եմ՝ ArmGeo-ի հիմնադիրը։ Մասնագիտությամբ աշխարհագրագետ եմ, իսկ արշավներն իմ կյանքի ճանապարհն են։ Դեռ մանկուց ունեցած սերը բնության և ճանապարհորդությունների հանդեպ վերածել եմ սիրած գործի։
2012 թվականին հիմնադրել եմ Armenian Geographic նախագիծը և այդ ժամանակից ի վեր կազմակերպել ու ղեկավարել եմ հազարավոր արշավներ ու լեռնային վերելքներ։ Ուսումնասիրելով Հայկական լեռնաշխարհը՝ հրատարակել եմ «Հայաստանի լեռները» և «Լեռնային կղզի» գրքերը։
Այսօր ArmGeo Global-ի շրջանակում կազմակերպում ենք արշավներ ամբողջ աշխարհում՝ առաջին քայլից մինչև միջազգային երթուղիներ՝ Արագածից մինչև Կիլիմանջարո, Կովկասից մինչև Հիմալայներ։
Ես սկսել եմ որպես ուղեկցորդ, իսկ հիմա մեր շուրջ ձևավորվել է ուժեղ թիմ և մեծ համայնք, որտեղ մարդիկ գալիս են ոչ միայն լեռներ բարձրանալու, այլ նաև իրենց նման մարդկանց գտնելու։ Որովհետև արշավը միայն ճանապարհ չէ։ Այն մարդկանց մասին է, ովքեր կողքիդ են։
Եթե զգում ես, որ ժամանակն է՝ միացիր մեզ։ Ուղղակի սկսիր քո արշավային ուղին․ մնացածը ճանապարհը քեզ կսովորեցնի։
Կհանդիպենք լեռներում։
Իրականացված նախագծեր
Մեր երկար տարիների աշխատանքի ընթացքում իրականացրել ենք մի քանի նախագիծ, որոնք նպաստել են Հայաստանում լեռնային տուրիզմի զարգացմանը և Պատմական Հայաստանում գտնվող լեռների վերաարժևորմանը։
- «Մերն է» լեռնային նախագիծ
- «Ծովու Բոլոր» լեռնային նախագիծ
- Վերելք Արարատի գագաթ
- Մանկական արշավային ակումբի ստեղծում
- Ուսուցողական և ճանաչողական սեմինարների կազմակերպում
- «Արմջեո Լոռի» ակումբի ստեղծում
- «Հայաստանի լեռները» գրքի հրապարակում
- «Լեռնային կղզի» գրքի հրապարակում
- ArmGeo Global նախագծի շրջանակներում բացահայտում ենք աշխարհի երթուղիները

