Վերելք Էլբրուս
Օգոստոսի 14-20․ 2027
Էլբրուս լեռը հանդիսանում է Եվրոպայի ամենաբարձր լետ։ Այն տեղակայված է ՌԴ Կաբարդա-Բալկարիայի և Կարաչայ-Չերքեզիայի սահմանագլխին։
Էլբրուսը նաև Եվրոպայի ամենաբարձր հրաբուխն է և ներառված է «աշխարհի 7 հրաբուխ» նախագծում։
Քանի որ լեռն ունի երկու գագաթ՝ Արևմտյան (5642մ) և Արևելյան (5621մ), այն հաճախ անվանում են երկգլխանի։
Ամեն տարի Էլբրուսն իր գեղեցկության և ձգողականության շնորհիվ հազարավոր լեռնագնացների է գրավում դեպի իր գագաթ։ Մենք ևս բացառություն չենք, և այս տարի նույնպես պլանավորում ենք կանգնել Եվրոպայի ամենաբարձր գագաթին։
Վերելքն իրականացնելու ենք դասական երթուղով՝ հարավից։
Վերելքին մասնակցելու համար բարձրալեռնային փորձը պարտադիր է։
Ալպինիստական բարդությունը՝ 1B
Արշավի տևողությունը՝ 7 օր
Ծանոթացեք ծրագրին ըստ օրերի.
Օր 1: Երևան – Ստեփանծմիդա
Քանի որ ճանապարհը երկար է և անցակետերում հերթեր են լինում (մասնավորապես Վրաստան-Ռուսաստան անցակետում) մենք որոշել ենք առաջին գիշերն անցկացնել Ստեփանծմինդայում և հաջորդ օրը վաղ առավոտյան անցնել Լարսի անցակետը։
Առաջին օրը երեկոյան կհասնենք Ստեփանծմինդա, կտեղավորվենք հյուրանոցում և կհանգստանանք։
Օր 2: Ստեփանծմիդա – Էլբրուսի ստորոտ
Ստեփանծմիդայից կուղևորվենք դեպի Էլբրուս։ Ազաու գյուղում կտեղավորվենք հարմարավետ հյուրանոցում և կպատրաստվենք վերելքին։
Օր 3։ Ազաու – լեռնային կացարան
Առավոտյան ճոպանուղով կբարձրանանք մինչև 3700 մետր բարձրություն։
Այստեղից ձնագնացով կբարձրանանք դեպի մեր կացարան, որը տեղակայված է 4100 մետրի վրա։
Օր 4: Կլիմայավարժեցում
Կլիմայավարժեցմանն առանձին օր ենք հատկացնում, քանի որ բարձր լեռներում այն հանդիսանում է հաջող վերելքի գրավականը։
Առավոտյան կբարձրանանք դեպի Պաստուխովի ժայռեր (4700մ) և կվերդառնանք 4100 մետր բարձրության վրա գտնվող կացարան։
Օր 5: Հանգստի օր
Կլիմայավարժեցումից հետո ազատ օր կունենանք ճամբարում, որի ընթացքում կհասցնենք հանգստանալ ու օրգանիզմն էլ ավելի լավ պատրաստել սպասվող վերելքին։
Օր 6: Վերելք Էլբրուս լեռան գագաթ
Գիշերը սկսում ենք վերելքը դեպի Էլբրուսի գագաթ։ 4100 մետրից՝ հավաքելով գրեթե 1600 մետր բարձրություն կհասնենք Էլբրուս լեռան գագաթ (5642մ), որից հետո կվերադառնանք լեռնային կացարան, կհավաքենք իրերն ու կշարունակենք դեպի Ազաու։
Գիշերակացը հյուրանոցում։
Օր 7: Վերադարձ
Վաղ առավոտյան շարժվում ենք դեպի Երևան։
Վատ եղանակի դեպքում հնարավոր է պահանջվի հավելյալ գիշերակաց լեռան վրա:
Ճամփորդության արժեքը՝ 950$ (համարժեք դրամ)
Արժեքը ներառում է՝
- Ուղեկցորդների ծառայություն
- Տրանսպորտ
- Գիշերակաց հյուրանոցում
- Գիշերակաց Էլբրուսի կացարանում
- Ճոպանուղու վճար
- Իրերի տեղափոխման վճար
Արժեքը չի ներառում՝
- սնունդ
- անձնական գույք և հանդերձանք
Էլբրուս ուղևորվելուց առաջ մասնակիցների հետ կլինեն լեռնային վերելքներ Հայաստանի տարածքում: Վերելքին կարող են մասնակցել միայն լեռնային փորձ ունեցողները։
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։




























