Վերելք Կազբեկ լեռ 2025
2025 թ․-ին իրականացնելու ենք վերելք Կազբեկ լեռ / 5047 մ /։
Կազբեկ հանգած հրաբուխը Կովկասյան լեռների բարձր ու գեղեցիկ լեռներից է: Գտնվում է Վրաստանի և Ռուսաստանի սահմանին:
Ալպինիստական բարդությունը՝ 2A
Արշավի տևողությունը՝ 5 օր, 4 գիշեր
Վերելքի ամսաթիվը՝ 13-17․08․2025
Վերելքն իրականացվում է Վրաստանի կողմից: Փորձել ենք վերելքը դարձնել մաքսիմալ հարմարավետ: Վրանային գիշերակաց չի սպասվում: Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով:
Վերելքի մասնակիցները պարտադիր պետք է ունենան լեռնագնացության փորձ։
Ծանոթացեք ծրագրին ըստ օրերի:
Օր 1: Երևան – Ստեփանծմինդա
Առաջին օրը վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք Ստեփանծմինդա գյուղ: ճանապարհին կլինի կանգառ Թբիլիսիում: Երեկոյան կհասնենք Ստեփանծմինդա և կտեղավորվենք հյուրատանը:
Օր 2: Ստեփանծմինդա – Ծմինդա Սամեբա – Մետեոկայան
Առավոտյան ամենագնաց մեքենաները մեզ կտանեն մինչև Ծմինդա Սամեբա վանք, որը գտնվում է 2200 մ բարձրության վրա: Այստեղից կսկսենք վերելքը դեպի մետեոկայան, որը գտնվում է 3700 մետր բարձրության վրա: Վերելքն իրականացնելու ենք թեթև ուսապարկերով, որոնց մեջ լինելու է միայն ճանապարհին անհրաժեշտ իրերը: Մնացած իրերը (սնունդ, քնապարկ, կատվիկներ, սառցահատ, շորեր և այլն) փոխադրվելու են ձիերով:
Գիշերակացը մետեոկայանում:
Օր 3: Կլիմայավարժեցում
Այս օրը կունենանք կլիմայավարժեցնող վերելք և կվերադառնանք կացարան: Հանգստանում ենք, պատրաստվում վերելքի:
Օր 4: Վերելք կազբեկ լեռ 5047 մ
Գիշերը ժամը 2-ին սկսում ենք վերելքը: Կացարանից մինչև գագաթ վերելքը տևում է մոտ 11 ժամ: Կացարան վերադառնալուց հետո իջնելու ենք մինչև Ծմինդա Սամեբա վանական համալիր:
Ծանր իրերը իջեցնում ենք ձիերով: Մեզ հետ ունենում ենք միայն փոքր ուսապարկ: Վանքի մոտից ամենագնաց մեքենաներով կիջնենք մինչև Ստեփանծմինդա գյուղ։
Օր 5: Վերադարձ
Առավոտյան ուղևորվում ենք Երևան։
Վատ եղանակի դեպքում հնարավոր է պահանջվի հավելյալ գիշերակաց լեռան վրա:
Ճամփորդության արժեքը՝ 850 $ (համարժեք դրամ)
Մասնակիցների նվազագույն քանակը՝ 4
Արժեքի մեջ ներառված է՝
- Ուղեկցորդների ծառայություն
- Տրանսպորտ
- Ձիերի վարձակալություն
- Հյուրատուն (2 գիշեր)
- Նախաճաշ հյուրատանը
- Մետեոկայանի վճար (կացարան 2 գիշեր)
Արժեքի մեջ ներառված չէ սնունդը վերելքի ընթացքում։ Յուրաքանչյուր մասնակից ինքը պետք է պատրաստի իր սնունդը: Մետեոկայանում կա խոհանոց, որից կարող ենք օգտվել և պատրաստել մեզ հետ բերված սնունդը:
Վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Կազբեկ ուղևորվելուց առաջ իրականացնելու ենք վերելք Արագածի Հյուսիսային գագաթ։ Կազբեկ կարող են ուղևորվել միայն նրանք, ովքեր առանց որևէ խնդիր մեկ օրում կբարձրանան Հյուսիսային գագաթ։
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։