Վերելք Անփայտ Մայմեխ լեռ
Հրավիրում ենք մասնակցել Անփայտ Մայմեխ լեռան վերելքին։
Անփայտ Մայմեխը Հայաստանի 4 Մայմեխներից մեկն է։ Գտնվում է Լոռու մարզում՝ Փամբակի լեռներում։ Բարձրությունը 2534 մետր է։
Վերելքը սկսելու ենք Լեռնապատ գյուղից։ Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Փամբակի կիրճն ու Բազումի լեռները։
Արշավը կավարտենք՝ Վանաձորում:
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի մոտ։
Երթուղու երկարությունը՝ 17 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8։00
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ