Արշավ դեպի Ջերմուկի տաք ջրեր
Առաջարկում ենք բացահայտել Ջերմուկը նոր՝ մշակութային և արշավային տեսանկյունից։ Խմբի գիդ-ուղեկցորդը կլինի Քրիստ Պողոսյանը։
Առավոտյան Երևանից կուղևորվենք Ջերմուկ՝ Վայոց ձորի վայրի բնության գրկում արշավելու, բնության զովությանը հաղորդակից դառնալու, լեռնային օդի թարմությունն ու Արփայի խորխոջյունը վայելելու։ Քայլարշավի մեկնարկային կետից՝ Կեչուտի ջրամբարից, կուղևորվենք դեպի Ջերմուկի հանքային տաք ջրեր, որոնք հայտնի են նաև «Ջերմուկի գեյզերներ» անվամբ։
Հասնելով տաք ջրերին՝ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա ընկղմվելու ջրի մեջ։ Հանքային տաք լոգանքը ոչ միայն վերականգնում է մարմնի ուժերը, այլև հանգստացնում նյարդային համակարգը, բարելավում արյան շրջանառությունն ու տրամադրությունը։
Այնուհետև կուղևորվենք Ջերմուկ քաղաք՝ բացահայտելու նրա հայտնի և անծանոթ անկյունները։ Կիջնենք Արփայի ձոր՝ տեսնելու «Ջրահարսի վարսեր» հայտնի ջրվեժը, որից հետո կքայլենք դեպի «Երազանքի կամար»։ Այն 30 մետր երկարություն և 15 մետր բարձրություն ունեցող երկրաբանական հուշարձան է։ Կամարը հայտնի է իր հրաշագործ զորությամբ. ասում են՝ եթե անցնես կամարի տակով ու երազանք պահես, այն անպայման կկատարվի։
Երազանք պահելուց հետո կբացահայտենք Մշակույթի լքված պալատն ու հանքային ջրերի ըմպելասրահը։ Կունենանք նաև բացառիկ հնարավորություն՝ տեսնելու Ջերմուկի ջրվեժը քաղաքի բարձրունքից՝ մի դիտակետից, որը քչերին է հայտնի։ Օրը կամփոփենք տպավորություններով լի և Երևան կվերադառնանք անմոռանալի հիշողություններով։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Եղեգնաձորի ֆուդ կորտում։
Արշավի մասնակցության տեղերը սահմանափակ են, մասնակիցների առավելագույն քանակը՝ 20։
Երթուղու երկարությունը՝ 5 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 250 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 07:30
Մասնակցության արժեքը` 10 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։














