Հանդիպում Հայկ Մարգարյանի հետ
2025 թվականի մայիսի 7-ին ArmGeo-ի գրասենյակում հանդիպում ունեցանք լեռնագնաց Հայկ Մարգարյանի(«Հայ Տղեք» խմբի նախկին անդամ) հետ։ Վերջերս նա հաջողությամբ իրականացրել է երկու սոլո վերելք Հիմալայներում՝ Լոբուչե (6,119 մ) և Ամա Դաբլամ (6,812 մ) լեռներ։
Հայկ Մարգարյանը մեզ հետ կիսվեց իր աներևակայելի փորձառություններով՝ սկսած միայնակ վերելք կատարելու մարտահրավերներից մինչև ամպերից վեր եղած շունչ կտրող պահերը։
Սա ոգեշնչող զրույց էր, որը մեզ հիշեցրեց, թե ինչու ենք սիրում լեռները՝ արկածախնդրության ոգին, դիմացկունությունը և բնության հետ կապը։
Ամա Դաբլամ լեռան վերելքը տեխնիկապես բարդ է, որը դասակարգվում է որպես AD+/D դժվարության (ըստ Ֆրանսիական համակարգի)։ Այն պահանջում է լավ ֆիզիկական պատրաստվածություն, տեխնիկական վերելքների փորձ, ինչպես նաև բարձրալեռնային պայմաններում փորձառություն։







