Աղջկա քար

Աղջկա քար

Հասրիկի լեռներ

Բարձրությունը՝ 945 մ

Կոորդինատները՝ 40.808250, 45.500867

Աղջկաքար ժայռը գտնվում է Աղնջա գետի աջ ափին, Այգեձոր գյուղից 4 կմ հարավ-արևմուտք։

Աղջկա քար

Աղջկա քար

Ավանդազրույցներից մեկի համաձայն թշնամու դեմ մղված անհավասար մարտում Աշոտ երկաթը նեղն է ընկնում և մի հաղթանդամ, լայն ուսերով աղջկա ուղարկում է՝ բերդից հսկա քար է գցել տալիս թշնամու կողմը։ Թշնամին սարսափում է մտածելով, եթե աղջիկներն այսքան ուժեղ են բա տղամարդիկ ինչեր կարող են անել և նահանջում է։ Այդ օրվանից այդ տեղանքը կոչվել է Աղջկաքար։ Տեղաբնիկները հավատում են իրենց առասպելներին և ամեն տարի հուլիսին գնում են ուխտագնացության դեպի Աղջկաքար, որպեսզի ուժ ու եռանդ, հաջողություն ու բարերարություն ստանան։ Դատարկաձեռն չեն գնում, իրենց հետ տանում են ատաղ՝ նախորդ օրը թխած ծիսական հաց ու քաղցր գինի, որպեսզի աղջկա քարի տակ Աղնջա գետում մաքրազօծվելուց հետո ուտեն, ու երկրային ու երկնային ուժերից օրհնվեն։

Աղջկա քար

Աղջկա քար

Մեկ այլ ավանդազրույցի համաձայն, երբ թշնամին հարձակվել է բնակիչների վրա, վերջիններս այդ բարձունքում են պատսպարվել։ Նրանց հետ է եղել նաև մի աղջիկ, ով երկար մազեր է ունեցել և կարողացել է իր ծամերով գետից ջուր բարձրացնել։ Իսկ երբ թշնամին նաև այնտեղ է հասել, աղջիկն իրեն ցած է նետել՝ ասելով․

-Ա՜խ, ինչի՞։

Այս բառերի հնչյունափոխությունից էլ առաջացել է Ախնջի անունը։

Լուսանկարները՝ Սիփան Գրիգի և Տիգրան Վարագի

Բլոգ Հայաստանի մասին

Չաուխի ճամփորդությունը
Զորաց քարեր
Աղձքի Արշակունիների դամբարան
Կտուց կղզի
Կենդանիների պաշտամունքը Հայաստանում
Սելավապահ
Ոսկեպար
Արցախի կորսված լեռները
Արփի լիճ ազգային պարկ