info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արարատի բազային ճամբար 2024

Արարատի բազային ճամբար

Արարատի բազային ճամբար

Արարատ բարձրանալը շատերի երազանքն է և այդ երազանքը շատերը կարողանում են կյանքի կոչել՝ երկար պարապմունքների և համապատասխան պատրաստվածության արդյունքում։ Բայց ի՞նչ անել, եթե մեր ֆիզիկական պատրաստվածությունը թույլ չի տալիս կյանքի կոչել մեր երազանքը, սակայն ոտք դնել այդքան ցանկալի լեռան վրա վեր է ամեն տեսակի երազանքից։

Հատուկ այն մարդկանց, ում համար Արարատի գագաթ բարձրանալը չափազանց բարդ է թվում, մենք ստեղծել ենք բացառիկ հնարավորություն լինել Արարատի վրա և միևնույն ժամանակ չունենալ հատուկ պատրաստվածություն։

Առաջարկում ենք մեզ հետ բարձրանալ Արարատի բազային ճամբար, որը գտնվում է 3200 մետրի վրա և այդպիսով զգալ Արարատ լեռն իր ողջ հմայքով։

Վերելքի օրերը՝

Հուլիսի 22-26, 2024 թ․

Օր 1: Երևան – Անի – Բայազետ

Երևանից շարժվում ենք գիշերը: Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։

Անի

Առաջին կանգառը կլինի Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Բայազետ:

Գիշերակացը հյուրանոցում:

Օր 2։ Բայազետ – Արարատի բազային ճամբար

Առավոտյան՝ նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Արարատ՝ 2200 մետր, որտեղից կսկսենք մեր քայլարշավը դեպի Արարատի բազային ճամբար (3200 մ):
Քայլելու ենք մոտ 4-5 ժամ, բարձրանալու ենք 1000 մետր։ Երթուղին բարդ չէ և հարմար է միջին ֆիզիկական տվյալներ ունեցող ցանկացած անձի համար։

Արարատի բազային ճամբար

Բազային ճամբար հասնելուն պես կտեղավորվենք վրաններում, կհանգստանանք, կվայելենք Արարատից բացվող տեսարանները մի բաժակ սուրճի կամ թեյի շուրջ։
Իսկ երեկոյան՝ ընթրիքից հետո, կզմայլվենք Բայազեթ քաղաքի լույսերով։

Օր 3: Վերադարձ Բայազետ – Իսահակ Փաշա

Առավոտյան նախաճաշից հետո կիջնենք մինչև 2200 մ, որտեղից մեքենաները մեզ տեղափոխում են Բայազետ: Հյուրանոցում լոգանք ընդունելուց և հանգստանալուց հետո կայցելենք Իսահակ Փաշայի ամրոց։

Արարատի բազային ճամբար

Գիշերակացը հյուրանոցում:

Օր 4: Բայազետ – Վան – Աղթամար

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Վան: Կայցելենք Բերկրիի ջրվեժ, կբարձրանանք Վանի բերդ և վերևից կտեսնենք Վան քաղաքը, Վանի քաղաքամեջ թաղամասի ավերակները, Վարագ լեռը։ Կլինենք Վանա կատուների մոտ։ Այնուհետև կճաշակենք հանրահայտ Վանա տառեխը, կնավարկենք դեպի Աղթամար կղզի: Կլողանք Վանի կապուտակ ջրերում: Երեկոյան վերադարձ Բայազետ:

Վանի բերդ

Գիշերակացը հյուրանոցում:

Օր 5: Բայազետ – Կարս – Երևան

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Կարս: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Վարդանի կամուրջը:

Կարս

Վերադարձ Երևան:

Ճամփորդության արժեքը՝ 550$ (համարժեք դրամ)

Արժեքի մեջ ներառված է`

Վերելք Արարատ / 7-օրյա ծրագիր

Մեր առաջիկա արշավները